Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեցին ՀՀԿ ԵԿ և ԿԱՀ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Քաղաքական մարտահրավերները Հայաստանում.Սահմանադրական բարեփոխումներ» խորագրով երկօրյա դասընթացները

Մարտ 11,2016 17:35

Մարտի 11-ին «Հայաթ Փլեյս» հյուրանոցում մեկնարկեցին <<Քաղաքական մարտահրավերները Հայաստանում. Սահմանադրական բարեփոխումներ>> խորագրով երկօրյա դասընթացները:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի(ԿԱՀ) համատեղ նախաձեռնությամբ: Դասընթացներին մասնակցում են ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի շուրջ 20 երիտասարդներ:

Ծրագրի պաշտոնական բացմանը ներկա էր նաև ՀՀԿ ԵԿ ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ով իր խոսքում նշեց, որ նման դասընթացներ անցկացվում են միայն ՀՀԿ-ական երիտասարդների համար, որը կուսակցության կատարած մեծ աշխատանքի արդյունքներից է: ՀՀԿ ԵԿ ղեկավարը մասնակիցներին խորհուրդ տվեց դասընթացների նկատմամբ խորքային մոտեցում ցուցաբերել և ստացած գիտելիքներով կիսվել կուսակցական մյուս ընկերների հետ:

Նշենք, որ դասընթացները վարելու են ոլորտի լավագույն մասնագետները:
Ծրագրի մեկնարկային օրվա առաջին դասընթացը վարեց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը, ով ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների ներածական հատվածը և սպառիչ պատասխաններ տվեց թեմայի վերաբերյալ երիտասարդների տարատեսակ հարցերին:

Ծրագրի առաջին օրվա ընթացքում նախատեսված են ևս երկու դասընթացներ` բանակցային հմտությունների, կոալիցիայի կազմման և սահմանադրական բարեփոխումների` որպես ժողովրդավարության զարգացման խթանի ու մարդու իրավունքների վերաբերյալ, որոնք կվարեն համապատասխանաբար ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի ներկայացուցիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոկտոր Խաչիկ Գալստյանը և ՀՀ ՍԴ իրավաբանական խորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սամվել Առաքելյանը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031