Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Դանիելյանը բռնի տեղահանված արցախցիներին կոչ արեց իշխանությունների կործանարար թեզերի գործիք չդառնալ

Հոկտեմբեր 21,2023 20:41

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը «Հենարան» ակումբում անդրադառնալով Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում երեկ տեղի ունեցած միջադեպին, որի մասնակիցների զգալի մասը երիտասարդներ էին, հորդորեց Նիկոլ Փաշինյանի եւ նրա շրջանակների կողմից ձեւավորված օրակարգի՝ կործանարար սեւերի եւ սպիտակների թեզի, գործիք չդառնալ, քանի որ իրենց հայտնի է, թե որ շրջանակներն են կազմակերպել երեկվա ակցիաները։ «Մարդիկ, որ մասնակցից են եղել երեկվա այդ ակցիաներին, ակամայից գործիք են դարձել Նիկոլ Փաշինյանի դավադիր ծրագրերի՝ Հայաստանում քաղաքացիների շրջանում պառակտիչ գործողություններ կազմակերպելուն։ Մեզ համար միշտ էլ մեծ երջանկություն է եղել այստեղից նայել եւ տեսնել Արցախի մեր քույրերի ու եղբայրների միասնականությունը։ Եվ օրինակ վերցնել։ Դուք բռնի ուժով տեղահանվել եք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում։ Եվ այսօր Փաշինյանը փորձում է արցախցիների մեջ եւս պառակտիչ՝ նախկինների ու նորերի, սեւերի եւ սպիտակների թեզերը առաջ քաշել, որպեսզի արցախցիների մեջ եւս չլինի միասնականություն։ Նրա համար ժողովրդի միասնականությունը հավասար է իշխանությունից նրա  հեռացման, նրա իշխանության ոչնչացման, ինչը երկարաձգելու համար իրենք օգտագործում են բոլոր ռեսուրսները»,-ասաց բանախոսը։

Հենրիխ Դանիելյանն ասաց, որ ըստ օդում կախված լուրերի, ստեղծվել են հատուկ խմբեր, որոնք կեղծ լուրեր են տարածում, կեղծ վերլուծություններ անում, թե Փաշինյանը  մեղավոր չէ Արցախը հանձնելու մեջ, թե մեղավորը Հայաստանի եւ Արցախի նախկին իշխանություններն են, մեղավոր են բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից։

Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած միջադեպի կազմակերպիչների հստակ անուններ Հենրիխ Դանիելյանը, որ ասել էր, թե գիտեն, չհնչեցրեց՝ ասելով․ «Կհնչեցնեմ ոչ թե անուն, այլ ուղղություն տված կազմակերպիչներ։ Կազմակերպված է եղել լատենտ նիկոլականների եւ իշխանությունների կողմից, որոնք մարդկանց խաբել, մոլորեցրել են»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031