Լրահոս
Օրվա լրահոսը

Մկո. «Ես չեմ կարող միանալ մի պայքարի, բայց կեսից գնալ տուն կամ նկարահանման». newmag.am

Մարտ 13,2016 14:55

Հատված դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Մկրտիչ Արզումանյանի՝ Արտակ Ալեքսանյանին տված բացառիկ հարցազրույցից:

Արտակ Ալեքսանյան. – Անընդհատ խոսվում է Հայկոյի քաղաքացիական ակտիվության և քո քաղաքացիական պասիվության մասին: Այդ առումով կարծիքները երկու խմբի են բաժանված: Մի մասն ասում է, որ չի բացառվում, որ Մկոն շատ ավելի խորն է ամեն ինչ ընկալում, բայց չի ուզում մակերեսային բան ասել: Երկրորդ խումբն այն կարծիքին է, որ Մկոն, այնուամենայնիվ, զգուշավոր է, և ամենաապահով վայրը պրոֆեսիոնալ հարթությունն է:

Մկրտիչ Արզումանյան. – Ես աշխատում եմ բոլորի համար: Իմ հիմնական աշխատանքը պետք է լինի այն, որ իմ մեսիջները ես հասցնեմ մարդկանց: Այսինքն՝ քաղաքականությունն իմ դաշտը չի, որ ես ներխուժեմ քաղաքականություն ու սկսեմ լուրջ խոսել:

Ա. Ա. – Բայց ոչ ոք չի խանգարում «Ֆեյսբուք»-ում ստատուս գրել:

Մ. Ա. – Այո՛, բայց չեմ սիրում դրանով զբաղվել, որովհետև խնդիրը ստատուս գրելով չի լուծվում: Ես չեմ կարող պարզապես արտահայտվել՝ հանուն արտահայտվելու: Եթե ես արտահայտվեմ, ուրեմն կմիանամ, ուրեմն մինչև վերջ կգնամ, բայց մինչև այդ պետք է իմանամ՝ ում կողքն եմ կանգնելու, հարգեմ այդ մարդուն, որ գնամ մինչև վերջ: Ես չեմ կարող միանալ մի պայքարի, բայց կեսից գնալ տուն կամ նկարահանման: Քաղաքացիական շարժումը առաջին հայացքից է միայն հոբբի թվում: Իրականում դա շատ լուրջ գործ է: Իսկ ես զբաղված եմ. ունեմ շատ անելիք ու հենց դրա միջոցով եմ ինքնարտահայտվում. սա ավելի ազնիվ է ու ավելի պրոֆեսիոնալ:

Նայում ես «Ֆեյսբուք»-ին՝ հասկանում ես, որ իրականում կան այնքա՜ն կարևոր ու հրատապ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, որոնք ավելի ցավոտ են մարդկանց համար: Դրանց մասին սոցցանցերում նույնիսկ չգիտեն էլ: Շատ լավ գիտեմ նրանց, ովքեր գրում են, գիտեմ այդ մարդկանց իրական նպատակները:

Ա. Ա. – Մի խոսքով` ֆեյսբուքյան ակտիվությունը քեզ համար չէ:

Մ. Ա. – Ո՛չ: Ես շատ մարդկանց կողքին եղել եմ ու հիմա էլ աջակցում եմ, բայց դրա մասին խոսելն իմ բնավորության մեջ չէ, դա բարոյական չեմ համարում: Ես դա անում եմ իմ սրտի, հոգու համար:

Ա. Ա. – Դու ամենաշատ քննարկվող մարդկանցից մեկն ես, ու պարզ է, որ «Ֆեյսբուք»-ում գրում են և՛ լավը, և՛ վատը: Սովորաբար ի՞նչ ես անում. արհամարհո՞ւմ ես, չե՞ս պատասխանում, թե՞ արձագանքում ես:

Մ. Ա. – Ինձ թվում է՝ «Ֆեյսբուք»-ը կքանդի աշխարհը, որովհետև մարդ, որը հնարավորություն չի ունեցել ինքնարտահայտվելու, հիմա կարող է արտահայտվել, գրել, վիրավորել, քննադատել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Նյումեգ» ամսագրի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031