Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բոլորը մասնակցել են ծեծին, բացի Լիսկայից. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 22,2016 12:55

Երեկ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ կապված Գորիսի ոստիկանապետի կողմից երիտասարդին ծեծի ենթարկելու հրապարակումների փաստի հետ։ Պարզվում է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է նշանակվել, որը դեռեւս ընթացքի մեջ է։

 

Նկատենք նաեւ, որ այս օրերին Գորիսում կեսկատակ-կեսլուրջ խոսակցություններ են շրջանառվում, թե սա միակ աղմկահարույց դեպքն է, որին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը կամ նրա ընտանիքի անդամները մասնակցություն չեն ունեցել։

Ավելին՝ հրապարակված տեսանյութից երեւում է, որ դեպքի վայր է ժամանել քաղաքի ողջ «էլիտան»՝ բացի մարզպետից։ Այս հանգամանքը կասկածելի է թվացել շատ գորիսցիների։

Եվ քանի որ Գորիսում ոչինչ չի լինում առանց մարզպետի իմացության կամ մասնակցության, ուստի՝ շատերը կատարվածի հետեւում, այնուամենայնիվ, փորձում են մարզպետին տեսնել՝ նրան կասկածելով որպես ծեծի պատվիրատու։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Georgi says:

    Հարգելի լրատվական և մասնավորապես հարգելի Վեզիրյան, նախ և առաջ, եթե իրականությունն էք ցանկանում տպել, ապա ինչու էք տեսանյութը մոնտաժված ներկայացրել: Եթե անզեն աչքերով զննեք տեսանյութը, ապա դուք որ ավելի լավ պետք է տեսնեիք, որ Գ.Ազիզյանը որրևէ անձի դաժան ծեծի չի ենթարկել, այլ ընդհակառակը կանխել է և խափանել է ոստիկանության ՊՊՎ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրած նախ Նարեկի, այնուհետև միջադեպին խառնված Արթուրի ապօրինի գործողությունները:
    Ինչու նույն ոգևորությամբ չէք ներկայացնում 2:12-2:17 հատվածում առկա Նարեկի գործողությունները՝ վերջինիս կողմից ոստիկաններին քաշքշելու և դիմադրություն ցույց տալու հատվածը, ոստիկաննների օրինական պահանջին չենթարկվելու հակադարձվելու պահը, որը հաստատում է, որ Արթուրը լինելով ոստիկանապետի տեղակալի եղբայր, ամբողջ գերդաստանով ոստիկան, ինքը հանդուրժում է իր ընկերոջ կողմից, եղբոր սպասարկած տարածքում ընկերոջ նարեկի կողմից ոստիկանին դիմադրելու պահը և ինքն էլ նույն ոճով չի ենթարկվում ոստիկանների օրինական պահանջներին:
    Իսկ այդ դեպքում ինչ էր մնում անել տարածքը սպասարկող ոստիկանապետին եթե ոչ ինքն էլ միջամտեր և իր ներկայությամբ կատարվող հանցագործությունը՝ ոստիկաններին քաշքշելու, օրինական պահանջին չենթարկվելու գործողությունը կանխեր և մեղավորներին բերման ենթարկեր ոստիկանության բաժին:
    Բացի այդ ինչու չէք հրապարակում կոստյումով երիտասարդի կողմից ոստիկանապետին հարվածելու փաստը 3:20:
    Ավելին բոլոր տեսանյութերում պարզ երևում է, որ ոստիկանապետը դաժան ծեծի չի ենթարկում, ինչպես ոգևորված ներկայացնում եք սարսափ ֆիլմերի սցենարով, այլ փորձում է բերման ենթարկել հենց դրանից առաջ ոստիկաններին, այնուհետև նաև իրեն դիմադրություն ցույց տված Արթուրին:
    Ավելին եթե Արթուրը ենթարկվել է դաժան ծեծի, ապա ինչպես է, որ նրա մարմնի վրա որևէ մարմնական վնասվածք, համենայն դեպս ծեծին բնորոշ չի հայտնաբերվել, ուստի խորին խնդրանք լուսաբանեք բացառապես իրականությունը և միայն հանրությանը իրազեկելու շահերից ելնելով, այլ ոչ թե ծառայելով ինչ-որ անձանց ստոր շահերին, այլապես ոչ թե լրատվական գործունեություն էք լուսաբանում՝ անկողմնակալ լրագրողի հետաքննության դիրքից, այլ փորձում էք պիառ անել հանրությանը իրականության ստվերի քողի տակ լրատվական աղբ ցուցադրելով:
    Ես դիտելով տեսանյութը կասեմ, Ձեր շնորհիվ լրբերը սրբեր են դարձել, բարոյականությունը սրբել տարել են:
    Խորին հարգանքով Գեորգի Մելիքյան

  2. Sargis says:

    Հետաքրքիր կինո է..բայց միակողմանի մատուցված հանրությանը:Կադրերն ամբողջական չեն, և լրատվությունն էլ` կողմնակալ:Ու չկար այն,ինչ ներկայացվում էր,բռունցքներով դաժան ծեծ և այլն:Ու կա այն ,ինչ որ չեն ներկայացնում:Ինչպես հասկանալ,հանուն հաճույքի է ոստիկանապետը ձերբակալում ?Մարդիկ իրենց համար խաղաղ քայլում էին ու ” ծեծ” կերան? Իրենց նորմալ պահեցին ու “ծեծ” կերան? Իսկ ինչու չեն հրապարակում ,որ հարբած են եղել? Անպատժելիության մասին աղաղակողները թող նայեն կադրը,որտեղ քաղաքացիական հագուստով անձը հարվածում է ոստիկանապետին,ու մնում է անպատիժ:Այսինքն խրախուսվում է…?Թող փորձի մեկը հարվածել անգամ ոստիկանի,մեծ կտորն ականջը կմնա:Կաղմկեն աշխարհով մեկ,թե տեսեք,ոստիկանին խփել են..Իսկ ձեր կինոյում ոստիկանապետի վրա մեկը ձեռք է բարձրացնում,ու հանգիստ հեռանում է:Իսկ այդ փաստը չի քննարկվում..ինչու…..??? Հ.գ. վաղվանից ազգովի սկսենք ոստիկանապետ ծեծել,մեկ է դրա համար մեզ չեն մեղադրի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031