Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների անձնական տվյալներ հրապարակելիս պետք է ցուցաբերել հատուկ զգուշավորություն

Մարտ 22,2016 17:04

«Երեխայի անձնական տվյալներ մշակողները, այդ թվում՝ պետական մարմինները և լրատվամիջոցները, անձնական տվյալները պետք է հրապարակայնացնեն միայն օրինական նպատակով՝ նպատակին հասնելու համար պիտանի, անհրաժեշտ և չափավոր ծավալով»,- այս մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության մարտի 21-ին հրապարակած խորհրդատվական որոշման մեջ: Վերջինի համար հիմք է հանդիսացել Save the Children միջազգային հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից գործակալությանն ուղղված գրությունը՝ վերջերս մամուլում հայտնված հրապարակումներից մեկի՝ Երևանի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում տեղի ունեցած դեպքի լուսաբանման հետևանքով երեխաների անձնական տվյալների հանրայնացման վերաբերյալ:

ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում պետական մարմիններին և լրատվամիջոցներին երեխաների անձնական տվյալներ հրապարակելիս ցուցաբերել հատուկ զգուշավորություն երեխաներին չվնասելու համար՝ օգտագործելով անձնական տվյալներն ապանձնավորելու միջոցներ (փոխել երեխայի անունը, օգտագործել միայն անվան առաջին տառերը, փակել լուսանկարում երեխայի դեմքը և այլն), երեխաների անձնական տվյալները հրապարակել միայն այն բացառիկ դեպքերում, երբ հրապարակումը խիստ կարևոր է երեխայի լավագույն շահը պաշտպանելու համար և ապանձնավորված կերպով հնարավոր չէ հասնել այդ նպատակին:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031