Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ միլիոն արժողությամբ ոսկյա զարդերի գողության հետքերով

Մարտ 23,2016 11:51 Share
Աջակցեք aravot.am-ին

1949 թ. ծնված Մանյակ Բ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ հարմարեցված բանալիով բացել են Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 10 շենքում գտնվող իր բնակարանի մուտքի դուռը և հյուրասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր` պատճառելով 1.000.000 դրամի վնաս:

Ոստիկանության ծառայողները Գյումրիի Շահումյան փողոցից բերման են ենթարկել ամուսիններ` 1965 թ. ծնված Մելիքսեթ Մ.-ին և 1974 թ. ծնված Գայանե Կ.-ին, որոնց խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է գողացված ոսկյա զարդերից 3 մատանի, 2 խաչ և 1 զույգ ականջօղ: Գայանե Կ.-ն հայտնել է, որ նշված զարդերը որդին` 1998 թ. ծնված Հ. Մ.-ն գտել է Լալայան փողոցից:

Կատարվում է քննություն:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: