Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի Լեռնաձոր համայնքում կատարված գողության կասկածանքով ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ

Մարտ 26,2016 16:43

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 2016թ. մարտի 26-ի վաղ առավոտյան Լեռնաձոր համայնքում տեղի ունեցած գողությունը։

ժամը 07:30-ին ահազանգ է ստացվել, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ առանձնատան պատուհանը բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի առանձնատներից մեկը և ճաշասենյակից հափշտակել «Սամսունգ» ընկերության հեռուստացույց, տարբեր տեսակի կոնյակներ՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2016թ. մարտի 26-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Օպերատիվ-քննչական համատեղ անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունն իրականացրել են Երևանի երկու բնակիչ՝ նախկինում 4 անգամ դատապարտված Վ.Խուրշուդյանը և 7 անգամ դատապարտված Կ.Առաքելյանը, ովքեր ձերբակալվել են։ Քրեական գործով հայտնաբերվել և առգրավվել է նաև գողոնը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031