Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյան. հայրենասիրությունը արտահայտվում է ոչ միայն  մարտի դաշտում, այլ ամենօրյա պարտաճանաչ աշխատանքում

Ապրիլ 04,2016 13:41
levon mkrtchyan

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Լևոն Մկրտչյանը: Մինչ ընթացիկ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ նախարարն ընդգծել է մեր պետության ներքին և արտաքին մարտահրավերները նոր խնդիրներ են դնում պետական ողջ համակարգի, այդ թվում նաև կրթության ոլորտի առջև. «Կրթության առաջնային խնդիրները դաստիարակությունն է, որը պետք է ընդգծված գաղափար լինի Կրթության ազգային ծրագրում և դառնա ազգային դպրոցի հիմնասյունը: Հայրենասիրական դաստիարակությունը մենք պետք է սկսենք մանկապարտեզից և շղթան հասցնենք մինչև բուհ:

Մենք այստեղ ունենք գոհացուցիչ պատկեր, ինչի մասին է վկայում հազարավոր կամավորների առաջին գիծ մեկնելու պատրաստակամությունը: Բայց սա շարունակական գործընթաց է և պետք է հստակ արտահայտված լինի Կրթության զարգացման ազգային նոր ծրագրում՝ հետագա տասնամյակի կտրվածքով»,- նշել է Լևոն Մկրտչյանը և հավելել, որ հայրենասիրությունը արտահայտվում է ոչ միայն մարտի դաշտում, այլև ամենօրյա պարտաճանաչ աշխատանքում՝ կրթական բնականոն և որակյալ գործընթացի կազմակերպմամբ:

Նախարարն իր խոսքում անդրադարձել է ԿԳՆ «Թեժ գիծ» հեռախոսակապով ստացվող բողոքների և այդ հիմքով իրականացվող գործընթացների արդյունավետության բարձրացմանը՝ նշելով, որ պետք է ահազանգերի վերլուծություն կատարվի՝ շեշտը դնելով համակարգն արատավորող խնդիրների կանխարգելման, բացահայտման և լուծման աշխատանքների վրա: Անդրադառնալով միջին մասնագիտական և արհեստագործական կրթության խնդիրներին՝ նախարարը նշել է, որ ոլորտում կատարված ներդրումների և առկա արդյունքների համապատասխանությունը մտահոգիչ է և համակարգային վերլուծությունը պետք է դրվի հետագա աշխատանքի հիմքում: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև բարձրագույն կրթության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման, Կրթության ազգային ինստիտուտի աշխատանքային ռազմավարության վերանայման, ավագ դպրոցների և ոլորտային այլ խնդիրների, որոնց առնչությամբ ոլորտի պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930