Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դիվանագիտության ամենամեծ վրիպումը

Ապրիլ 06,2016 17:19

«Ես եղել եմ ՀՀ առաջին ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում, երբ Ադրբեջանը դեռ ներկա չէր: Իմ աշխատանքային տարիների ընթացքում Ղարաբաղը որպես կողմ ներկա էր, բայց ոչ որպես լիարժեք կողմ: Չգիտեմ` ում մեղքով եւ ինչպես Ղարաբաղը դուրս մնաց բանակցային սեղանից: Սա մեր դիվանագիտական ամենամեծ վրիպումն էր: Հիմա եկել է ժամանակը սխալն ուղղելու: Հիմա չի կարելի հրադադարի նոր պայմանագիր ստորագրել` հինը շրջանցելով: Եթե հիմա էլ ստորագրեն, կստացվի, որ Ղարաբաղն ընդհանրապես դուրս է գալիս բանակցային գործընթացից: Պետք է այնպես անել, որ Բաքուն Ստեփանակերտում նստի բանակցային սեղանի շուրջը: Պետք է վերադառնալ հին պայմանագրին` 1994թ. փաստաթղթին, որն Ադրբեջանն է խախտել»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նա եւս կողմնակից է, որ Ղարաբաղը ճանաչվի Հայաստանի կողմից. «Ճանաչելու դեպքում չեմ բացառում, որ սկզբնական շրջանում մի քանի այլ պետություններ եւս ճանաչեն Ղարաբաղը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Հիմա հարմար պահ է, պետք է գնալ այդ քայլին»:

Դեսպանի բնորոշմամբ` Ղարաբաղի հարցի շուրջ իրավիճակը բաժանվում է երկու մասի` մինչեւ ապրիլը եւ դրանից հետո. «Հիմա պետք է կարողանանք «դանդալոշ» Եվրոպային հասկացնել, որ այս ամենը նաեւ իր դեմ շուռ կգա»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930