Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակը կդադարեցվի՝ զոհերի մարմինները որոնելու համար. «Ա1+»

Ապրիլ 08,2016 14:24

Այսօր՝ ժամը 15.00-ից մինչեւ 20.00-ն, շփման գծի հյուսիսային եւ հարավային ուղղություններով խստորեն պետք է պահպանվի կրակի դադարեցման ռեժիմը:

«Որպեսզի սկսենք ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի զոհված զինծառայողների դիակների որոնման աշխատանքները»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նրա խոսքով՝ գործընթացը համակարգում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930