Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտին. Ղարաբաղի հարցին անհրաժեշտ է վերաբերվել բուժական միջամտության սկզբունքով

Ապրիլ 14,2016 17:14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերում պատասխանել է ռուսաստանցիների հարցերին, որոնք վերաբերվել են Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության ամենատարբեր ոլորտներին։ Շոշափված հարցերի շարքում ՌԴ նախագահն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

Պատասխանելով ԼՂՀ մասին հարցին՝ ՌԴ նախագահ Պուտինն ասել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է փոխզիջումների գնան ԼՂՀ հակամարտության լուծման համար։ Իր խոսքում Պուտինը նշել է. «Սա շատ զգայուն թեմա է, և հարկավոր է դրան մոտենալ բուժական միջամտության՝ չվնասելու սկզբունքով։ Սա հին խնդիր է։ Այն սառեցված վիճակում էր։ Ցավոք սրտի տեղի ունեցավ բռնության պոռթկում։ Մենք ամեն ինչ կանենք, որ կարգավորենք այն և գտնենք երկու կողմերի համար էլ ընդունելի լուծումներ»։

ՌԴ նախագահը վստահ է, որ պետք է գտնվի փոխզիջում։ Պուտինը նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի և ավելացրել, որ Ռուսաստանը շահագրգռված է խնդրի լուծմամբ, որովհետև ցանկանում է լիարժեք աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։

https://www.youtube.com/watch?v=BGcWhjucUs8

ՌԴ նախագահը խոսել է նաև Ռուսաստանում ապրող հայերի և ադրբեջանցիների հարաբերություններ մասին. «Մեզ մոտ Ռուսաստանում ապրում են մեծ թվով հայեր և ադրբեջանցիներ. խոսքը միլիոնների մասին է։ Փառք Աստծո՝ Ռուսաստանի տարածքում խնդիրներ չունենք։ Ես գիտեմ հայերի և ադրբեջանցիների, որոնք, չնայած ողբերգական իրադարձություններին, շարունակում են պահպանել շատ բարի, միջանձնային հարաբերություններ։ Կարծում եմ՝ դա շատ ճիշտ է»։

Իր պատասխանի վերջում Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կգործադրի առավելագույն ջանքերը, բայց վերջնական որոշումը պետք է ընդունեն հայ և ադրբեջանցի ժողովուրդները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930