«COP17-ին շուրջ 15 հազար մարդ գալու է Հայաստան։ Ոչ թե քաղաքական ամբիցիայի համար ենք մենք COP17-ը անում, մենք դա անում ենք, որ այդ 15 հազար մարդը գա, բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ, խանութներ, տաքսիներ, հյուրանոցներ, հյուրատներ օգտվելու են։ Փող են ծախսելու, եւ մեր քաղաքացիները փող են աշխատելու։ Եվ, իհարկե, COP17-ը նաեւ քաղաքական նշանակություն ունի․ մենք շատ կարեւոր հյուրեր ենք ունենալու։ Եվ սա լավ առիթ է մեր հյուրերի հետ տարածաշրջանային, երկկողմ եւ միջազգային օրակարգի հարցերը քննարկել»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ COP17-ի անցկացման օրերին ճանապարհներ են փակվելու, պետական համակարգը մի քանի օր կանցնի հեռավար աշխատանքի։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Փաշինյանը նաեւ ասաց․ «Իմ հեծանիվ քշելու համար երբեք որեւէ ճանապարհ ոչ փակվել է, ոչ փակվում է»։
Նա նշեց, որ Հայաստանում անցկացված հեծանվավազքը, որի օրերին Հայաստանում ճանապարհներ էին փակվել եւ խցանումներ էին, եվրոպական տասնյակ լրատվամիջոցներով հեռարձակվել է։ «Եվ ոչ թե միայն հեծանվորդներին են ցույց տվել, ցույց են տվել Հայաստանի պատմամշակութային հուշարձանները, ներկայացվել է Հայաստանի պատմությունը, զբոսաշրջային գրավչությունը։ Այդ «Tour of Armenia»-ի շնորհիվ հազարավոր մարդիկ գալու են Հայաստան, եւ խցանումների մեջ մնացած բազմաթիվ հարգարժան քաղաքացիներ փող են աշխատելու այդ տուրիստների գալու շնորհիվ»,- ասաց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































