Լրահոս
Օրվա լրահոսը

Ռընէ Լեւոնեան Ֆրանսայի նախագահին ԼՂՀ անկախութիւնը Ճանչնալու կոչ կ’ընէ

Ապրիլ 19,2016 14:16

Ֆրանսայի նախագահ Ֆրանսուա Օլանտ Ապրիլ 16-ին պաշտօնական այցով մեկնած էր Պէյրութ: Ի թիւս բազմաթիւ հիւրերու` ներկայ եղած են նաեւ Սոնա Ադամեանը եւ Հայ աւետարանական համաշխարհային խորհուրդի եւ Հայ աւետարանչական ընկերակցութեան Հայաստանի ներկայացուցիչ, Հայաստանեայց աւետարանական եկեղեցւոյ առաջնորդ Ռընէ Լեւոնեանը: Այս մասին, ըստ yerakouyn.com-ի կը հաղորդէ Armenews.com-ը։

Ելոյթէն ետք Ֆրանսուա Օլանտին մօտեցած են հիւրերը եւ ողջունած: Առիթէն օգտուելով՝ Ռընէ Լեւոնեան եւս մօտեցած է Ֆրանսուա Օլանտին եւ ներկայացուցած իր երկու մտահոգութիւնները, առաջինը` Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծին վերաբերեալ, իսկ երկրորդը` Ղարաբաղի ներկայ իրավիճակին:
Հայաստանեայց աւետարանական եկեղեցւոյ առաջնորդը Ֆրանսայի նախագահին ըսած է, որ իրենք անհանգստացած են Արցախի սահմաններուն Ատրպէյճանի կողմէ իրականացուած սադրիչ գործողութիւններով եւ աւելցուցած, որ այս հարցին միակ եւ լաւագոյն լուծումը ԼՂՀ-ի անկախութեան ճանաչումն է:

arton

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930