Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ-ի Բնական գիտությունների բաժանմունք. Անցկացվել է 10 հանրապետական և միջազգային գիտաժողով

Ապրիլ 19,2016 15:27

Սույն թվականի ապրիլի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:

Հաշվետու տարում բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է՝ 309 հոդված, որից 138-ը հանրապետական, 171-ը արտասահմանյան ամսագրերում, 132 թեզիս, 7 մենագրություն, 5 ուսումնական ձեռնարկ: Բաժանմունքի ինստիտուտները ստացել են 4 արտոնագիր:

Անցկացվել է 10 հանրապետական և միջազգային գիտաժողով:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ ԳԱԱ 10 ակադեմիկոս, 11 թղթակից անդամ, 27 արտասահմանյան անդամ, 12 պատվավոր դոկտոր:

Ժողովի ընթացքում 2015թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը: Այնուհետև ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

•           «Կենսաջրածին. երևույթ, մեխանիզմներ և կիրառություն», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Հ. Թռչունյան

•           «Կրծողների տիպաբանությունը հետազոտական վարքագծի մոդելների միջոցով», զեկուցող՝ կ.գ.դ. Գ.Թ. Սարգիսով

•           «Թելոմերների կենսաբանության ինտեգրումը ֆունկցիոնալ գենոմիկայի հետազոտություններում», զեկուցող՝ կ.գ.թ. Ա.Ա. Առաքելյան

•           «Հողից մեկուսացված բազմակի հակաբիոտիկների նկատմամբ կայուն Pseudomonas aeruginosa-ի ուսումնասիրումը. մանրէների կայունության հաղթահարման ուղիները», զեկուցող՝ կ.գ.թ. Ն.Ա. Հովհաննիսյան

•           «Սնդիկը որպես ռիսկի գործոն ՀՀ տարածքում», զեկուցող՝ ա.գ.թ. Լ.Վ. Սահակյան:

•           ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամների գիտական զեկուցումներ:

 

ՀՀ ԳԱԱ-ի Բնական գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը, Բուսաբանության ինստիտուտը, Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը («Կենսատեխնոլոգիայի ինստիտուտ» հիմնարկ, «Միկրոբիոլոգիայի ինստիտուտ» հիմնարկ, «Մանրէների ավանդադրման կենտրոն» հիմնարկ), Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Լ.Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտը, Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը (Կենդանաբանության ինստիտուտ):

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930