Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս օր անընդմեջ Աստվածածինը երեւաց Արցախի երեք եկեղեցիներում

Ապրիլ 22,2016 13:30

1997-ի ամռանը չորս օր շարունակ Աստվածածինը երեւաց Արցախի երեք եկեղեցիներում։ Շուշիի Հովհաննես Մկրտչի եկեղեցում հոգեւոր ութ սաներ անդադար հերթապահում էին, իսկ երկու հոգի սաղմոսներ էին կարդում։ Այնտեղ էին նաեւ պահակն ու մոմավաճառը։ Նվերիկ անունով սաներից մեկր այդ ժամանակ հատակն էր մաքրում։ Մյուսները եկեղեցու բակում էին։ Եվ ովքեր բակում էին, եկեղեցու դռնից հանկարծ տեսան, թե ներսում ինչ-որ բան սկսեց փայլել, եւ եկեղեցու ներսը արտասովոր մի լույսից լուսավորվեց։ Եվ երբ ներս շտապեցին, տեսան, որ խորանը լուսավորվել եւ խորանի վերեւում ուրվագծվել է Սուրբ Հոգու խորհրդանիշ աղավնու կերպարը, հսկ խորանի մեջտեղում Մարիամ Աստվածածինն էր` մանուկ Հիսուսը գրկին։ Տեսիլքը մոտ քսան րոպե տեւեց։ Եվ երբ վերջում ներս մտավ մոմավաճառը` տեսիլքը դադարեց։ Եվ հաջորդ օրը, երբ նույն ժամին Նվերիկը խորանն էր մաքրում, ասաց` Տեր, մի՞թե այսօր չենք տեսնելու Աստվածածնին։ Եվ խոսքը դեռ նոր էր ավարտել, երբ նորից տեսիլքը կրկնվեց եւ նորից եկեղեցու ներսում լույսերի փայլը տեսնելով` բակում գտնվողները ներս թափվեցին։ Եվ այս տեսիլքն էլ մոտ քսան-քսանմեկ րոպե տեւեց եւ կրկին, երբ մոմավաճառը ներս մտավ, տեսիլքը դադարեց։

Նույնանման տեսիլք տեղի ունեցավ նաեւ Շուշիի Ամենափրկիչ եկեղեցում։ Իսկ հետո պարզվեց, որ Շուշիի տեսիլքների նախորդ օրը նման երեւում տեղի է ունեցել Գանձասարի վանքում` պատարագի ժամանակ։ Այդ օրը խորանի վրա տեր Հովհաննեսի երկրորդ Արցախ անունով զավակն էր սպասավորում։ Նա ահա խորանից եկեղեցու սրահին նայելիս, տեսավ, թե ինչպես Աստվածածինը եկեղեցու ամբողջ սրահով մեկ օդի միջով անցավ` մանուկ Հիսուսը գրկին եւ արեւմտյան պատից ուղղվեց դեպի խորան` արեւելան կողմը…
1997 թվականի ամռանը չորս օր անընդմեջ Աստվածածինը երեւաց Արցախի երեք եկեղեցիներում։

Հատված` Մաքսիմ Ոսկանյանի «Արցախյան վկայություններ» գրքից:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930