Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշքշուկ կարմիր բերետավորների եւ ցուցարարների միջեւ

Ապրիլ 22,2016 20:30

Այս պահին  կարմիր բերետավորների եւ ցուցարարների միջեւ բախումներ են տեղի ունենում, նրանք քաշքշում են նաեւ աղջիկ ցուցարարներին, եւ հորդորում են շրջանցել տարածքը, այսինքն՝ չգնալ Բաղրամյան 26 : Կարմիր բերետավորներից մեկը ցուցարարներին  հորդորում է այլ ճանապարհներով հեռանալ պողոտայից: Բաղրամյան պողոտայից կան բերման ենթարկվածներ:

Ավելի վաղ հայտնել  էինք, որ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները պահանջ-նամակ հանձնելու նպատակով երթ են կազմակերպել դեպի Բաղրամյան 26 եւ նրանք պահանջում են գումար հատկացնել վիրավոր զինծառայողներին, գումարներ գանձել մի շարք օլիգարխներից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930