Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մեկ թույլ չի տա, որ ևս մեկ անգամ կրկնվի այն, ինչ որ եղել է 101 տարի առաջ». Սեյրան Օհանյան (Տեսանյութ)

Ապրիլ 24,2016 15:25

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այսօր արձագանքելով հարցին, թե դժգոհություններ կան,  որ բանակում բարեփոխումներ չեն լինում, ասաց. «Ես գտնում եմ, որ այսօր հայկական բանակը պատրաստ է իր առջև դրված խնդիրներն իրականացնելու: Այն բարեփոխումները, որոնք իրականացվել են վերջին տարիների ընթացքում, և զինված ուժերի զարգացման պլանը, որը ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից երկու տարվա աշխատանքի արդյունքում, համապատասխանում է պատերազմի այսօրվա բնույթին: Պարզապես, փոքր-ինչ առաջնահերթություններ պետք է լինեն, այդ առաջնահերթությունների վրա ենք մենք այսօր շեշտը դնում»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ ոչ մի հայ թույլ չի  տա հարձակում, ճնշում լինի Արցախի ժողովրդի վրա, և ևս մեկ անգամ կրկնվի այն, ինչ որ եղել է 101 տարի առաջ.  «Այսօր ես ուզում եմ, որպեսզի մենք գլուխ խոնարհենք ոչ միայն մեկուկես միլիոն զոհերի, այլ նաև հայրենական պատերազմի, Արցախյան ազատամարտի, հետպատերազմյան տարիների, ինչպես նաև 2014-2015 թվականների լարվածության ընթացքում մեր տղաների, նաև այս չորսօրյա պատերազմին մեր տղաների հերոսությունների առջև»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930