Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ խոսնակ` «T-90»-նն էլ, «Սմերչն» էլ 80-ականներին են ստեղծվել

Ապրիլ 25,2016 18:05

«Ռուսական զենքի դեպքում 1980-ականներից հետո ոչ մի լավ բան չի ստեղծվել` բառի բուն իմաստով: Մամուլում շրջանառվող տեղեկությունները` «T-90» տանկերի, «Սմերչի» եւ այլնի մասին, այդ բոլորն անխտիր ստեղծվել են 80-ականներին: Ռուսական զենքի դեպքում անգամ «1990-ականների զենք» հասկացությունը չկա: Ամիսներ առաջ ֆուրորով Կասպից ծովից հրթիռներ արձակվեցին դեպի Սիրիա, որոնք եւս ստեղծվել են 1980-ականներին»,-այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայկական կողմի` 80-ականների զենքով կռվելու հանգամանքին, ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ աշխարհի ամենառաջադեմ պետությունների ցամաքային զինատեսակների մեծ մասը ստեղծվել է 80-ականներին, երբ «Սառը» պատերազմի  «պիկն» էր. «Շատ քիչ պետություններ են դրանից հետո լուրջ զինագործությամբ զբաղվել, մասնավորապես ԱՄՆ-ն, օրինակ` թռչող սարքերի մասով»: Հովհաննիսյանը զենքի հետ կապված նշյալ գնահատականներին «զգացմունքային վերարտադրություններ» որակումը տվեց:

 

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930