Լրահոս
Օրվա լրահոսը

«Անվադողն ավելի լավ է պաշտպանում տանկի հարվածից, քան քարե պատը»

Ապրիլ 25,2016 20:15

«Հանրության շրջանում այսպիսի պատկերացում կա, որ ՀՕՊ համակարգը կարող է ցանկացած թռչող սարք հայտնաբերել, բայց ուղղաթիռը կարող է կես մետր բարձրության վրա թռնել, եւ դու ոչ մի սարքով չես հայտնաբերի այն: Բացի այդ, նռնականետով ուղղաթիռ խոցելը հեշտ չէ, զինվորը նյարդեր է ունեցել` հասակով մեկ կանգնել եւ խփել է, դա ոգի է եւ հմտություն: Նույն օրը ՀՕՊ-ի միջոցով մեկ այլ ուղղաթիռ է խոցվել, նաեւ հինգ ԱԹՍ:

Բացի այդ, հակառակորդն այդպես էլ չհամարձակվեց մարտական ինքնաթիռ կիրառել, որովհետեւ ՀՕՊ-ն իր տեղում է եղել»,-այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման  ժամանակ, անդրադառնալով հակաօդային պաշտպանության մասին քննադատություններին, ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

anvadox

Ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչու են սահման տարվել մեծ քանակության անվադողեր եւ ինչու է մեր բանակը հույսը դրել անվադողերի վրա: «Որքան էլ լավ ցանկություն ունենք, որ մեր դիրքերը «եվրո» վիճակում  լինեն` գազ քաշած, նման բան հնարավոր չէ: Մենք չունենք ամերիկամեքսիկական սահման, որտեղ ինչ-որ մոլորված մարդ ուզում է սահմանն անցնել: Մենք ունենք հակառակորդի պրոֆեսիոնալ դիվերսանտներ:

Թանկարժեք տեսախցիկներ եւ գեոհամակարգեր կիրառելու փորձ եղել է, բայց ականանետով կոտրել են, որովհետեւ գիտությունը զարգացել է: Կան բաներ, որոնք ոչ թե ֆինանսի հետ կապ ունեն, այլ դրանց պետք է նայել արդյունավետության տեսանկյունից: Այդ սկզբունքով, որքան էլ անվադողերը գորշ տպավորություն են թողնում,  աշխարհում էլ խրամատային պաշտպանության ժամանակ հուսալի պաշտպանություն են ապահովում, որքան էլ որ դա ծիծաղելի է: Անգամ տանկով խփելու դեպքում այդ անվադողն ավելի լավ է պաշտպանում, քան քարե պատը: Յուրաքանչյուր տարի տասնյակ հազարավոր անվադողեր են հանձնվում դիրքերին, որոնց բարելավումը մշտական գործընթաց է»,-այսպես պատասխանեց Արծրուն Հովհաննիսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930