Լրահոս
Օրվա լրահոսը

Մուշի դատարան հայց է ներկայացվել՝ քաղաքի հայկական գերեզմանատունը պղծելու վերաբերյալ. «Հաբերլեր»

Մայիս 11,2016 11:46

Ներկայիս Թուրքիայի Մուշ քաղաքի կենտրոնական Դերե թաղամասի 18-րդ դարի հայկական գերեզմանատունը պղծելու առնչությամբ դիմում է ներկայացվել այդ քաղաքի դատարան։ Այս մասին հաղորդում է «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Այս գործով Մուշ քաղաքի դատարան հայց է ներկայացրել «Հայկական փոքրամասնությունների» ընկերության նախագահ Ազիզ Դաղջըն։ Ստացված հայցից հետո Մուշի դատարանի համապատասխան բաժնի աշխատակիցները մեկնել են դեպքի վայր՝ գերեզմանատանը համապատասխան հետաքննություն կատարելու նպատակով։

Կատարված աշխատանքներից հետո հաստատվել է, որ անհայտ մարդիկ, որոնք, ըստ էության, գանձեր են փնտրել, փորել են մի շարք գերեզմաններ։ Ավելի վաղ Դաղջըն հայտարարել էր, որ Մուշի հայկական գերեզմանատան մի շարք գերեզմաններ են փորվել, դուրս են բերվել այնտեղ թաղվածների ոսկորները՝ այդպիսով պղծվել է 18-րդ դարի հայկական գերեզմանատունը։ Իր խոսքում Դաղջըըն ասել է. «Թող այլևս չփորեն մեր գերեզմանները, որովհետև մեր գերեզմաններում դիակներից բացի ոչինչ չեն կարող գտնել։ Մեր գերեզմաններում նյութական արժեք ներկայացնող ոչինչ չկա։ Սրանից բացի թող չպղծեն նաև մեր վանքերը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031