Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրով մերսումը նպաստում է ճարպային շերտերի բարակեցմանը եւ մաքրում է հյուսվածքներն ավելորդ ճարպից

Մայիս 12,2016 14:30

Ի տարբերություն այլեւայլ կոսմետիկ քսուքների միջոցով կատարվող մերսումների, մեղրով մերսումները հիանալի արդյունքի են հանգեցնում։ Քանի որ մեղրը ամբողջապես բնական նյութ է եւ որոշակի կենսացիկլ է ապրում մարդու մաշկի վրա. փոխում է գույնը, խտությունը եւ այլն։ Որպես կանոն, մաշկի վրա քսելուց հետո մեղրը ավելի է խտանում, ինչի արդյունքում մեծանում է տրորման գործակիցը եւ, հետեւաբար, մերսման արդյունավետությունը։ Միեւնույն ժամանակ, մեղրն ունենում է հակացելյուլիտային ազդեցություն, քանի որ նպաստում է ճարպային շերտերի բարակեցմանը եւ մաքրում է հյուսվածքները ավելորդ ճարպից։ Որոշակի տեխնիկայի կիրառության դեպքում, մեղրով մերսումը կարող է նույնիսկ ազդեցություն ունենալ ներքին օրգանների, օրինակ՝ ստամոքսի, կերակրափողի, լյարդի գործունեության վրա։ Ի դեպ, իր բնույթով լինելով ինտենսիվ` մեղրով մերսումը պահանջում է մարդու մկանային եւ անոթային համակարգերի նախնական ադապտացիա։ Եթե մերսումից հետո մաշկի վրա կապտուկներ են առաջանում, դա ոչ թե վկայում է մերսման արդյունավետության մասին, ինչպես թյուրիմացաբար կարծում են շատերը, այլ մերսող մասնագետի ցածր որակավորման  մասին։ Ճիշտ է, մեղրով մերսումը որոշ առումով ցավոտ գործընթաց է, սակայն իրականում այն չպետք է վերածվի տանջանքի։ Հենց դրանից խուսափելու համար էլ մարդու մարմինը մերսման ցիկլից առաջ մասնագետի հսկողությամբ նախապատրաստական փուլ է անցնում։

Մեղրակաթնային լոգանքներ. 1 լիտր կաթին խառնել 3 ճաշի գդալ մեղր եւ լցնել տաք ջրով լի լոգարանի մեջ։ Այսպիսի լոգանքից հետո չոր մաշկը կդառնա մետաքսի նման փափուկ եւ նուրբ։

Մեղրային (200 գրամ մեղր ջրով լի լոգարանի համար) եւ մեղրադեղաբուսային լոգանքները փափկեցնում, թարմացնում են մաշկը` հարթելով կնճիռները։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
11.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031