Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Մենք վառոդով լցված տակառի վրա ենք ապրում» (Տեսանյութ)

Մայիս 13,2016 11:38

Տարիներ շարունակ արցախցու կարծիքը հասարակությանն էր հասնում քողարկված ու լղոզված՝ այսպես կոչված պաշտոնական խողովակներով: Իշխանությունները փակ համակարգի էին վերածել հրադադարի 22 տարիները, ու ցավոք սրտի, ապրիլյան դեպքերը փաստեցին, որ, մեղմ ասած, Հայաստանի և Արցախի իշխանությունները ծածկադմփոցով են զբաղվել, ավելի պարզ՝ թալանել ու կեղեքել ամենքին ու ամեն ինչ՝ անգամ զինվորի, բանակի բաժինը:

Արցախում հանդիպում եմ ներկա ու նախկին պաշտոնյաների, քաղաքացիների: Մեր մտահոգությունները նույնն են՝ այսպես չի կարելի շարունակել: Բացի այդ՝ վտանգը մեզ նորից միավորեց: Ուղիղ հաշվով՝ գուցե չէինք էլ անջատվել իրարից. սոսկ իշխանական դավադրությունն էր, որ անորոշության մթնոլորտ էր ստեղծել: Այսօր մենք ունենք ինքնուրույն կազմակերպվելու ընդունակ ժողովուրդ, որ ունակ է սեփական երկրի պաշտպանությունը վերցնել իր ձեռքը: Մնում է՝ այդ ամենը համատեղ ուժերով օրինականացնենք:

Արցախում հերթական զրուցակիցս Վաչագան Զաքարյանն է՝ ազատամարտիկ: Ծնվել է Հադրութում, ապրում է Ստեփանակերտում: 2 անգամ վիրավորվել է, հրաշքով ողջ մնացել: Պատերազմի տարիներին եղել է ջոկատի հրամանատար, այնուհետ ղեկավարել է ՀՅԴ արցախյան կառույցը: Եղել է ընտրական հանձնաժողովի նախագահ:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031