Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. Մենք չենք վստահում Էրդողանին. Deutsche Welle

Հունիս 01,2016 12:58

Գերմանական հեղինակավոր Deutsche Welle պարբերականի թուրքական ծառայությունը անդրադարձել է Սերժ Սարգսյանի հարցազրույցին գերմանական մեկ այլ հեղինակավոր Bild պարբերականին։

Սերժ Սարգսյանը գերմանական Bild-ի հետ խոսել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ։ ՀՀ նախագահը նշել է, որ ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը որևէ կերպ կապված չէ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների և փախստականների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։

Սարգսյանը նշել է, որ այդ պայմանավորվածությունները բազմիցս խախտվել են և կանխազգացում ունի, որ չափազանց բարդ է լինելու Թուրքիայի նման գործընկերոջ հետ երկարատև ժամկետներում կյանքի կոչել դրանք։

Լրագրողի հարցին, թե կարո՞ղ է արդյոք Եվրոպան վստահել Թուրքիային, Սարգսյանն ասել է. «Ես չեմ կարող խոսել Եվրոպայի փոխարեն, բայց հենվելով մեր փորձի վրա, կարող եմ ասել հետևյալը՝ ոչ, մենք չենք վստահում Էրդողանին։ Օրինակ՝ Ցյուրիխի արձանագրությունները. Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պետք է վավերացներ դրանք, բայց Էրդողանը խոչընդոտեց»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930