Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Էյ Թի Փի»-ի նոր ֆիլմը երիտասարդներին կոչ է անում ամրացնել արմատները Հայաստանում

Հունիս 01,2016 13:57

«Էյ Թի Փի»-ն ապրիլի 26-ին ՀԲԸՄ-ի «Վաչե և Թամար Մանուկյան» ավագ դպրոցում կայացած միջոցառման ընթացքում մեկնարկեց իր նոր ֆիլմի ցուցադրումը:

«Ամրացրու արմատներդ» ֆիլմը ստեղծվել է «Էյ Թի Փի»-ի «Կառուցում ենք կամուրջներ» ծրագրի շրջանակում: Այն մեկնարկել է 2010 թ.-ին և նպատակ ունի սփյուռքահայ ուսանողներին ծանոթացնել Հիմնադրամի բնապահպանական կրթական ծրագրերին՝ միաժամանակ նրանց կապելով նախնիների հայրենի հողի և հարուստ բնաշխարհի հետ:

Ֆիլմի ցուցադրումը ՀԲԸՄ դպրոցում հատկանշական էր նրանով, որ դպրոցի սաներից շատերը ֆիմում հանդես էին եկել դերերով: Ավելին, նույն դպրոցի սաները անցյալ տարի Հայաստան այցի ժամանակ իրենց հայաստանցի հասակակիցների հետ համատեղ տնկել էին ծառեր:

Միջոցառումը վարեցին դպրոցի սաներ Փաթիլ Կապտանյանն ու Փիթեր Տեր-Պետրոսյանը, ովքեր վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված են դպրոցում բնապահպանական իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներում:

Միջոցառման ընթացքում Փիթերի արտասանած «Ծառ» բանաստեղծությունը հուզեց բոլորին: Այն հնչում է այսպես. «Կար չկար մի դարավոր հսկա ծառ կար: Չար մարդիկ այն կտրեցին, բայց մեկ տարի անց նա կրկին շիվեր տվեց, առաջվանից էլ ավելի դալար ու կանաչ…»:

Ելույթից հետո Փիթերն արտահայտեց իր սեփական մտորումներն ասելով. «Սիրելի՛ ընկերներ, իմ զգայական աշխարհում ծառն ասոցացվում է մեր հնագույն ազգի հետ, իսկ ճյուղերն ու շիվերը՝ ես ու դու ենք, այսինքն՝ նոր սերունդը: Հաջորդ տարի, երբ այցելեմ Հայաստան անպատճառ պիտի խոնարհվեմ այդ ծառի առջև, քանի որ համոզված եմ, որ հաջորդ սերնդի շառավիղը և կյանք պարգևողը՝ ես եմ»:

Կազմակերպիչների շարքում էին նաև դպրոցի տնօրեն Արմինե Մովսիսյանը, հայոց լեզվի ուսուցիչ Նորայր Դադուրյանը, ֆիզիկայի ուսուցչուհի Աստղիկ Յողուրթջյան-Ստեփանյանն ու տեխնոլոգիայի ուսուցիչ Վարանտ Չինչինյանը: Ֆիլմի դիտման ընթացքում մատուցվեց երեխաների ամենասիրելի ուտելիքներից մեկը՝ ադիբուդին, որի հովանավորն էր «Էյ Թի Փի»-ի հավատարիմ աջակից Ջեյմս Մելիքյանը: Ի դեպ, երեխաների շրջանում նա հայտնի է նաև «ադիբուդու մարդ» մականունով:

Ֆիլմի նախադիտման աշխատանքները կազմակերպել էր «Կառուցենք Կամուրջներ» ծրագրի արևմտյան ափի ղեկավար Անահիտ Ղարիբյանը, իսկ ցուցադրումից առաջ ֆիլմի վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց ֆիլմի պրոդյուսեր և «Կառուցենք կամուրջներ»  ծրագրի ղեկավար Սառա Հեյզը:

«Մեր ֆիլմի նպատակն է երիտասարներին ներկայացնել շրջակա միջավայրի պաշտպանության կարևորությունը և խրախուսել նրանց այցելելու Հայաստան և իրենց հասակակիցների հետ հայրենրի հողում ծառ տնկել: Ներկայումս սփյուռքում գործում է ավելի քան 100 հայկական դպրոց, այդ թվում՝ տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներ: Մեր նպատակն է կապ հաստատել այդ բոլոր դպրոցների հետ և խթանել «Կառուցենք կամուրջներ» բնապահպանական կրթական ծրագրի անցկացումը այդ հաստատություններում: Վստահաբար կարող եմ ասել, որ նման գործողությունները կնպաստեն միջմշակութային կապերի ամրապնդմանն ու ազգային գիտակցության բարձրացմանը»,- ընդգծեց տիկին Հեյզը:

Տեսանյութը նկարահանվել է CivilNet.TV-ի և «Էյ Թի Փի»-ի երկու գրասենյակների համատեղ ջանքերով: «Կառուցենք կամուրջներ» ծրագրի շրջանակում նկարահանված առաջին «Մի նոր բան» ֆիլմը YouTube-ում ավելի քան 25000 դիտում է ունեցել, իսկ մեր նոր «Ամրացրու արմատներդ» ֆիլմը արդեն հասանելի է առցանց՝ հետևյալ հղումով՝ www.tinyurl.com/getrootedarmenia:

«Կառուցենք կամուրջներ» ծրագիրը սփյուռքահայ երեխաներին տրամադրում է հարուստ տեսադարան, այդ թվում՝ տեսանյութեր, լուսանկարներ, վեբ-կայք, Facebook-ի էջ, ինչպես նաև՝ Հայաստան այցելելու և «Էյ Թի Փի»-ին հյուրընկալելու հնարավորություն:

Տեսանյութերից բացի թողարկում է նաև  տպագիր ամսագիր: Այն ստեղծվել է Սառա Հեյզի կողմից, իսկ նկարազարդումների հեղինակն է Ալիկ Արզումանյանը: Աշնանը լույս տեսած ամսագրի 6-րդ համարը առկա է առցանց և տպագիր տարբերակներով: Այս համարում շոշափվում է ջրի հիմնահարցը թե՛ Հայաստանում, և թե՛ նրա սահմաններից դուրս: Ամսագրի ձեռք բերման կամ ծրագրի մասին այլ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Սառա Հեյզի հետ՝ հետևյալ էլ. հասցեով՝ [email protected].

 

ՀԱՅԱՍՏԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԾՐԱԳԻՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930