Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան. Աշխատելու պատրվակով մայրությունից խուսափողները մերժում են իրենց կանացիությունը

Հունիս 06,2016 12:52

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ մասնակցել է այդ երկրում գործունեություն ծավալող «Կին և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նոր մասնաշենքի բացման արարողությանը, որի ժամանակ ելույթ է ունեցել ներկաների առջև։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահական նստավայրի պաշտոնական կայքը։

Նախագահ Էրդողանի ելույթի հիմնական թեման եղել է հասարակության մեջ կնոջ դերը և դրա ընկալումները։ Իր խոսքում Էրդողանը նշել է. «Մենք գիտենք, որ կինն է ստեղծարարության գաղտնի հերոսը։ Կանայք, որոնք տնային տնտեսուհիներ են, երեխաների մայրեր, սկսել են կարեւոր ցուցանիշ ներկայացնել նաև գործարար աշխարհում»։

Erdogan Erdogan 2Իր խոսքում Էրդողանը խիստ կարեւորել է նաև կանանց՝ մայրանալու անհրաժեշտությունը. «Աշխատելու պատրվակով մայրությունից խուսափողները մերժում են իրենց կանացիությունը։ Սա իմ անկեղծ կարծիքն է։ Եթե մայրը չլինի, մարդկությունը կարո՞ղ է լինել։ Չի կարող։ Եթե կա մայր, կա նաև մարդկություն։ Այս կապակցությամբ ես ամեն առիթով խորհուրդ եմ տալիս 3 երեխա ունենալ։ Դա ես չեմ ասում, դա Ալլահն է հրամայում, Մարգարեն է ասում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930