Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ուրիխանյանին չեն տարել ՌԴ՝ գործուղման

Հունիս 06,2016 12:58

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, մինչ ԱԺ նիստի օրակարգին անդրադառնալը, շնորհավորեց ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանին, որը ՀՀ նախագահի հրամանագրով Քուվեյթի պետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե հայ-ռուսական միջխորհրդարանական կոմիտեի նիստին իրեն ինչո՞ւ չեն ընդգրկել հայկական պատվիրակության կազմում. «Օրինակ, ես պլանավորել էի երկրիս շահը հնարավորինս ներկայացնել»: Գալուստ Սահակյանն  էլ պատասխանեց, որ հրավիրվել է 13 հոգի, իսկ խումբը 27 հոգի է. «Ոնց մնացած 14 հոգին, այնպես էլ՝ դուք: Ովքեր դիմել են, նրանք էլ գնացել են, որ գիտեք խումբ է գնում, դիմեք, որ գնաք»:

Ըստ Գալուստ Սահակյանի՝ «Խնդիրը նա չէ՝ ով գնա, ով մնա: ԱԺ-ի բյուջեն այնքան մեծ չէ, որ մենք բոլորին կարողանանք ուղարկել: Դրա համար տեղեր կա, որ գնում են նրանք, ովքեր նախապատրաստվել են եւ խոսք ունեն ասելու: Եթե դուք էլ խոսք ունեք, առաջիկայում որեւէ բան, եթե լինելու լինի, կանխավ դիմեք, կարծում եմ, կգնաք»:

Ի դեպ, Տիգրան Ուրիխանյանի հեղինակած Փաստաբանության մասին օրենքի նախագիծը դրվեց քվեարկության եւ չընդունվեց՝ 41 կողմ, 61 դեմ, 6 ձեռնպահ ձայներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930