Լրահոս
Օրվա լրահոսը

«Անընդունելի է, որ ՀՀ որեւէ ներկայացուցիչ Ադրբեջանի հետ քննարկի՝ առանց ԼՂՀ-ի մասնակցության». Նիկոլ Փաշինյան

Հունիս 06,2016 13:18

«Վերջին տարիներին ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դիվանագիտությունների կողմից հնչել են արտահայտություններ, որոնցից կարելի է եզրակացնել կամ ենթադրել, որ ՀՀ-ն բավարար ջանք չի գործադրում՝ Արցախի հանրապետությունը ԼՂՀ կարգավորման գործընթացի բանակցություննեում ներգրավելու համար»,- այսօր ԱԺ նիստում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքերով՝ «Ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները, մասնավորապես արտգործնախարարությունը ներկայացնի ապացույցներ, որ ՀՀ-ն բավարար ջանքեր է գործադրում դրա համար: ԼՂՀ-ն պետք է օր առաջ ներգրավի բանակցային գործընթացում, եւ անընդունելի է, որ ՀՀ որեւէ ներկայացուցիչ Ադրբեջանի հետ քննարկի ԼՂՀ հարցի կարգավորման որեւէ հարց՝ առանց ԼՂՀ-ի մասնակցության»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսպիսի անորոշ պատասխան տվեց. Նախ, նա ասաց, որ բոլոր հարցերը պատերազմի ընթացքում եւ դրանից հետո քննարկվել են, բոլոր խնդիրները մեկ առ մեկ վերլուծել են. «Իսկ եթե դուք գտնում եք, որ խնդիր կա, որը լուծելի չէ, դիմեք համապատասխան հանձնաժողովին, ովքեր պետք են՝ կհրավիրվեն, որպեսզի բացատրեն նաեւ այդ խնդիրը»:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ առաջարկեց, որ Բունդեսթագին ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեն՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքը բոլոր պատգամավորների անունից ճիշտ ժամանակին արդեն շնորհակալություն հայտնել է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930