Լրահոս
Օրվա լրահոսը

«Դանթեի ընկալումը Հայաստանում» միջոցառում Իտալիայում

Հունիս 15,2016 20:25

Հունիսի 13-ին Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո և Հռոմի Դանթե Ալիգիերիի ինստիտուտի կազմակերպմամբ տեղի ունեցավ «Դանթեի ընկալումը Հայաստանում» միջոցառումը:

Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի իր խոսքում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը բարձր գնահատեց նմանօրինակ միջոցառումների նախաձեռնումը՝ երկու ժողովուրդների մշակութային համագործակցության խրախուսման համատեքստում: ՀՀ դեսպանը հակիրճ անդրադարձավ հայ գրականության վրա Դանթեի ստեղծագործությունների ունեցած ազդեցությանը:

Միջոցառման բանախոսն էր Վենետիկի Կա՛ֆոսկարի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, ով ներկայացրեց Մխիթարյան միաբանության կարևոր դեր Դանթեի ստեղծագործությունները հայերեն թարգմանելու և հայկական շրջանակներում տարածելու գործում: Սոնա Հարությունյանն ընդգծեց, որ Հայր Արսեն Բագրատունու թարգմանությունների շնորհիվ հայերը Դանթեի ստեղծագործություններին ավելի վաղ ծանոթացան, քան ասիական երկրները և անգամ եվրոպական շատ երկրներ: Նա հանգամանալից անդրադարձավ այն ազդեցությանը, որ Դանթեի ստեղծագործություններն ունեցել են հայ գրականության վրա 19-րդ դարից մինչ արդի ժամանակները:

Ելույթներով հանդես եկան նաև Կոշենցայի Դանթե Ալիգիերիի ինստիտուտի հանձնաժողովի անդամներ Տերեզինա Չիլիբերտին և Մարիա Քրիստինա Պարիզե Մարտիրանոն: Միջոցառմանը ներկա էին Դանթե Ալիգիերիի ընկերակցության նախագահ Ալեսանդրո Մասին, գրականագետներ և ուսանողներ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930