Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանք BMW չեն, այլ շառ են». Գյումրու քաղաքապետարանը վաճառքի հանեց ծառայողական մեքենաները (Տեսանյութ)

Հունիս 16,2016 16:09

Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու հերթական նիստը, որին մասնակցում էր նաեւ ավագանու ընդդիմադիր անդամ, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Նա Ավետիսյանների դաժան սպանությանից հետո տեւական ժամանակ չէր մասնակցում նիստերին, քանի որ հրաժարվում էին ավագանու քվեարկությանը դնել նրա հեղինակած ուղերձը, որով նա Սերժ Սարգսյանից պահանջում էր գյումրեցիների անվտանգության համար երաշխիքներ:

Այսօրվա ավագանու նիստը՝ շնորհիվ Լեւոն Բարսեղյանի, անցավ բավականին ակտիվ՝ բուռն քննարկումներով: Օրակարգի հարցերից մեկը համայնքի սեփականությունը հանդիսացող ծառայողական երկու BMW մակնիշի մեքենաները աճուրդով օտարելու եւ աճուրդի մեկնարկային գին սահմանելու մասին էր:

Lena JilavyanՔաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն ասաց, քանի որ մեքենաները չեն օգտագործում, անընդհատ կանգնած վիճակում են, իրենք ստիպված գնահատել են տվել: Այժմ էլ խնդրում են ավագանու անդամներին համաձայնություն տալ հաշվեկշռից դուրս գրելու ու աճուրդով վաճառելու: «Մենք էլ հետ չենք մնում կառավարությունից, եթե ավտո ծախել, մենք էլ ենք ծախում»,- անկեղծացավ տիկինը:

Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը հետաքրքրվեց, թե քանի՞ տարվա մեքենաներ են ու կոնկրետ ո՞ւմ էին սպասարկում: Հարցին պատասխանեց քաղաքապետ Սամվել Բալասանյանն՝ ասելով, որ 2000-2001 թվականների մեքենաներ են ու մեկ-երկու բաժնի պետերի տվել են, որոնք հետ են բերել՝ ասելով վերցրեք այս շառը. «Փչանում էին, բերում հետ էին կանգնեցնում»:

Լենա Ջիլավյանն էլ ասաց, անվանը չխաբվենք, թե BMW են: Քաղաքապետը հակադարձեց նրան՝ ասելով. «Մի ասեք նման բան, տիկին Ջիլավյան, շատ լավ մեքենաներ են, ո՞վ է ուզում, թող առնի: Ինչքան շատ մարդ մասնակցի աճուրդին, այնքան կբարձրանա գինը, բյուջե գումար կմտնի»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930