Լրահոս
Օրվա լրահոսը

8 ոսկե և 2 արծաթե մեդալ. ԱԻՆ աշխատակիցները լավագույնն են

Հունիս 20,2016 16:50

Հունիսի 16-ին ավարտվեց Հաշմանդամների հանրապետական 14-րդ մարզական փառատոնը, որի կազմակերպիչն էր Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն:

Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում անցկացված եռօրյա փառատոնին մայրաքաղաքը և տարբեր մարզեր ներկայացնող թիմերը մրցում էին շոու դաուն, սեղանի թենիս, բասկետբոլ, շախմատ, լող, ծանրամարտ և բազկամարտ մարզաձևերում:

Untitled-1

Մրցումներին մասնակցում էր նաև ՀՀ ԱԻ նախարարության 8 աշխատակից, ովքեր հանդես գալով տարբեր թիմերում` լուրջ արդյունքներ են գրանցել, գրավել մրցանակային տեղեր և արժանացել բարձր պարգևների.

  • Սևակ Մխիթարյան – բասկետբոլ և ծանրամարտ՝ ոսկե մեդալ (Կոտայքի մարզ)
  • Հարություն Մխիթարյան – ծանրամարտ և բազկամարտ՝ ոսկե մեդալ (Լոռու մարզ)
  • Սարգիս Միրիբյան – ծանրամարտ՝ ոսկե մեդալ (Գեղարքունիքի մարզ)
  • Հովհաննես Խզմալյան – բասկետբոլ՝ արծաթե մեդալ (Երևան)
  • Գրետա Վարդանյան – ծանրամարտ և բազկամարտ՝ ոսկե մեդալ (Շիրակի մարզ)
  • Նուբար Կիրակոսյան – սեղանի թենիս՝ ոսկե, բասկետբոլ՝ արծաթե մեդալ (Արագածոտնի մարզ):

Փառատոնի մասնակից Գրետա Վարդանյանը, ով ապրիլի 7-ին յուրատեսակ նվեր է ստացել՝ աշխատանքի ընդունվելով Արտակարգ իրավիճակների նախարարություն, այս տարի Հայաստանը կներկայացնի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերում: Գրետան մեծ ոգևորությամբ սպասում է խաղերի մեկնարկին և տրամադրված է միայն լուրջ արդյունքների, քանի որ տանը նրան սպասում է ամենահավատարիմ և սրտացավ փոքրիկ երկրպագուն: Վեցամյա Օֆելյան մայրիկին սպասում է միայն հաղթանակած:

ՀՀ ԱԻ նախարարությունում ստեղծված են բոլոր պայմանները հաշմանդամ աշխատակիցների ազատ տեղաշարժման և աշխատանքի, ինչպես նաև՝ ամենօրյա մարզումների համար:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նորանոր հաջողություններ:

 

  ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930