Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճ ժամանակում կանխեք կնճիռների գոյացումը

Հունիս 22,2016 13:00

Մեղրի պարունակությամբ քսուքներն օգտագործում են ոչ միայն կանայք, այլ նաեւ տղամարդիկ։ Եթե սափրվելուց հետո օգտագործում են նման քսուք, ապա մաշկը դառնում է ավելի փափուկ, առաձգական եւ ուշ է ծերանում։ Մեղրն ունի հակամանրէային, արյունահոսությունը դադարեցնող ազդեցություն, ինչը շատ կարեւոր է դեմքի մաշկի խնամքի դեպքում, հատկապես սափրվելուց հետո։
Մեղրաջուր՝ դեմքի մաշկի համար. 1 ճաշի գդալ մեղրի համար վերցնել 2 բաժակ գոլ ջուր։ Խորհուրդ է տրվում քնելուց առաջ լվանալ դեմքը մեղրաջրով 5-7 րոպե տեւողությամբ եւ դեմքը լվանալ գոլ ջրով, ինչից հետո մաշկը դառնում է թավշյա եւ որոշ չափով հարթեցվում են կնճիռները։

Դեմքի համար քսուք կարող եք պատրաստել` 40 միլիգրամ հալվեի հյութին ավելացնել 40 միլիգրամ թորած ջուր, 20 միլիգրամ վարդի ջուր կամ վարդի թերթիկներ եւ 1 թեյի գդալ մեղր, ստացված խառնուրդը զգուշությամբ խառնել։ Խառնուրդը դնել ջրային բաղնիքի վրա եւ աստիճանաբար ավելացնել 100 գրամ խոզի ճարպ՝ հետեւելով, որ այն շատ չտաքանա։ Պատրաստի քսուքը պահել ապակե ամանում, սառնարանի մեջ, օրը 1 անգամ բարակ շերտով քսել դեմքին եւ պարանոցին։
Պիլինգ քսուք պատրաստելու համար վերցնել 2 ճաշի գդալ փափուկ կաթնաշոռ, 1 ճաշի գդալ ոչ շատ յուղալի կաթ, նույնքան մեղր, մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ մանր ծեծած ոսպ կամ նուշ։ Լավ խառնել եւ օգտագործել, այս քսուքը մաքրում, սնուցում եւ փափկեցնում է մաշկը։
Կնճիռների գոյացման կանխման համար 1-2 ամսվա ընթացքում ամեն երեկո դեմքին եւ պարանոցին կարող եք քսել ձեր պատրաստած քսուքը, որից հետո արդյունքը կփոխհատուցի ձեզ՝ կանոնավոր խնամքի դիմաց:

qsuqner8-2Հավասար քանակությամբ վերցնել սոխի հյութ, շուշանի հյութ, մեղր եւ մեղրամոմ։ Սոխը եւ շուշանը աղալ մսաղացով եւ քամել հյութը։ Բոլոր բաղադրիչները լցնել կավե ամանի մեջ եւ դնել ջրային բաղնիքի վրա, մինչեւ դրա լիակատար հալչելը, սառեցնել, քսել դեմքին եւ պարանոցին։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

21.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930