Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան թեքվել է ձորը

Հուլիս 01,2016 16:43

Հուլիսի 1-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հացիկ գյուղի Ծակ Քար կոչվող Սրբի մոտակայքում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան թեքվել է ձորը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի 33 OP 113 պետհամարանիշի (վարորդ Ա. Ս.) ավտոմեքենան դուրս են բերել ձորից (մոտ 10մ) երթևեկելի մաս:

Աշխատանքների իրականացման ժամանակ փրկարարներին է մոտեցել քաղաքացի Պ.-ն և տեղեկացրել, որ իր վարած «ԳԱԶ-2410» մակնիշի 47 SL 184 պետհամարանիշի ավտոմեքենան նույնպես թեքվել է ձորը:

Փրկարարները «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի մաս:

 

ՀՀ  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031