Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյանը պաշտպանեց Ճարտարապետականի ռեկտորին

Հուլիս 04,2016 14:05

Aravot.am-ի հետ զրույցում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը խոսելով կրթության ոլորտում վստահության մթնոլորտի մասին՝ անդրադարձավ նաեւ Հայաստանի Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի «Երկարակյաց շենքերի եւ կառույցների շինարարության հիմնախնդիրները» թեմայով դոկտորական ատենախոսությանը, որի շուրջ վերջերս աղմուկ էր բարձրացել: «buh.am-ը գրել էր մեր լավագույն շինարարներից մեկի՝ Գագիկ Գալստյանի մասին: Նա Հայաստանի Հանրապետության ամենանվիրված մարդկանցից մեկն է, նրա դոկտորական դիսերտացիան զուտ հայկական է, հայ իրականության հետ կապված,  բայց, չգիտես ինչու,  կասկածի տակ  էին առել:

  Նշել էին , որ իբր 40 կետով արտագրություն կա: Իրականում այդ հսկա դիսերտացիայի մեջ նման մեկ կետ էլ չես կարող գտնել: Չի կարելի  մարդուն դնել այնպիսի վիճակի մեջ, որ ստիպված լինի պաշտպանվել, դա տրամաբանորեն վատ վիճակ է ստեղծում գիտության համար: Կոչ եմ անում նրանց, որոնք իրենց կոչում են մտավորականներ, անձնական խնդիրների համար գոնե այդ մակարդակի չիջնել: Երբ կասկածի տակ ենք դնում ամեն ինչ, կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք: Մեր դպրոցներում էլ, իհարկե, կան 1000 ու մի բացթողումներ, դա նույնն է, որ տանես 60000 ուսուցչի վրա պիտակ կպցնես: Սրանք ընդունելի  բաներ չեն եւ բերում են անհուսության, հասարակությանը մտցնում են նիհիլիզմի մեջ»,-ասաց ԿԳ նախարարը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031