Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական Վերածնունդ կազմակերպությունը դատապարտում է քաղաքական հետապնդումները

Հուլիս 04,2016 16:41

Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպությունը դատապարտում է Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի և Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում (ՇԱԳԱՄ)հասարակական կազմակերպության ղեկավարության և անդամների նկատմամբ վերջին օրերին ակտիվացված քաղաքական հալածանքները: Ինչպես հայտնի դարձավ, վերջիններիս բնակարաններում տեղի են ունեցել խուզարկություններ, հարցաքննություններ և մեկ ձերբակալություն:

Ժիրայր Սեֆիլյանի անհիմն ձերբակալությունից հետո ակնհայտ է դարձել, որ ռեժիմը ամեն կերպ փորձում է շինծու քրեական գործ կառուցել՝ դրանում օգտագործելով պարտադրված, կեղծ ցուցմունքներ և խուզարկությունների միջոցով փորձում է ինչ որ կերպ կորզել համապատասխան նյութեր: Հատկապես զայրացուցիչ է, որ խուզարկվել է նաև մեր կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի պատասխանատու, ՇԱԳԱՄ-ի վարչության անդամ Գարիկ Խաչատրյանի հայրական տունը: Բնականաբար այնտեղ ոչինչ չի հայտնաբերվել: Նշենք, որ Գարիկ Խաչատրյանը Հայաստանում չի բնակվում: Նա ապրիլյան պատերազմից հետո երկու ամսով գտնվում էր Հայաստանում՝ քառօրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքների համար մեր կազմակերպության կողմից հավաքված դրամական օգնությունը հասցեատերերին հատկացնելու նպատակով: Այդ ընթացքում նա նաև բազմաթիվ շփումներ է ունեցել ՇԱԳԱՄ-ի և Նոր Հայաստանի ղեկավարության հետ, որը և պատճառ է դարձել նրան նույնպես քաղաքական հալածանքների ենթարկելու:

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպության բոլոր անդամների կողմից մեր զորակցությունն ենք հայտնում Նոր Հայաստանի և ՇԱԳԱՄ-ի խաղաղ քաղաքացիական նախաձեռնություններին: ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և դադարեցնել ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ սանձազերծած քաղաքական հալածանքները:

 

Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպություն

Փարիզ, 04/07/2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031