Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները 4:0 հաշվով պարտվեցին ֆուտբոլային հանդիպման ժամանակ. (Տեսանյութ)

Հուլիս 04,2016 21:15

Ինչպես արդեն տեղեկացրել էինք առաջին գոլի հեղինակը Էդուարդ Բադոյանն էր՝ ԱԺ  արտաքին կապերի վարչության աշխատակից, երկրորդ գոլի հեղինակը ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Բաբայանը, երրորդ գոլի հեղինակը ՀՀԿ խոսնակ  Էդուարդ Շարմազանովը, իսկ չորրորդ գոլի հեղինակը՝ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Football_1 Football_2

Ֆուտբոլային խաղից հետո երկու թիմի մասնակիցները նկարվեցին ու ոստիկանապետի կողմից ստացան պատվոգրեր, մեդալներ:

Իսկ խորհրդարանը ներկայացնող թիմի ավագ Էդուարդ Շարմազանովը իրենց հաղթանակը պայմանավորեց իրենց լավ պատրաստվածությամբ. «Մենք ավելի երկար ժամանակ ենք իրար հետ խաղում, մենք ավելի մոտիվացված էինք»:

Ըստ նրա կարեւորն այն չէ՝ ով հաղթեց, այլ այն, որ դիտարժան ֆուտբոլ ստացվեց. «Կցանկանայի՝ հաշիվն այդքան խոշոր չլիներ, չորս-զրո, բայց ոչինչ, նրանք շատ լավ խաղացին, պարզապես մենք կարողացանք մեր նախկին սխալներից դասեր քաղել»:

Հիշեցնենք, որ պատգամավորներն ընդդեմ լրագրողների նախորդ խաղում, պատգամավորներն էին մեծ հաշվով պարտվել:

Այս խաղից հետո պարոն Շարմազանովը խոստացավ, որ ֆուտբոլային հաջորդ հանդիպումը «Հրազդան» մարզադաշտում կանցկացվի սեպտեմբերին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031