Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք մենք իսկապես չափից ավել չենք կարեւորում օտար պաշտոնյաների կամ նրանց խոսնակների տեսակետը. «Ժողովուրդ»

Հուլիս 05,2016 11:07

Մի կողմ թողնելով այն, թե ինչ էր նախկինում այդ հարցի շուրջ ասել Զախարովան եւ ինչպես փորձեց սրբագրել դա, անդրադառնանք նրա կողմից երեկ այդ կապակցությամբ արված շատ կարեւոր մի հարցադրման՝ միթե Հայաստանն այժմ չունի ավելի հրատապ խնդիր։

Եվ իսկապես, միթե մենք այսօր եւ մեկ ամիս առաջ, երբ Զախարովան հայտնեց իր զարմանքը Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման կապակցությամբ, չունեինք եւ չունենք ավելի հրատապ խնդիր, քան որեւէ այլ պետության գերատեսչական խոսնակի կարծիքը՝ մեր ազգային հերոսի արձանի մասին։ Արդյոք մենք իսկապես չափից ավել չենք կարեւորում օտար պաշտոնյաների կամ նրանց խոսնակների տեսակետը եւ դրա արդյունքում ակամայից սկսում մեր քայլերը պայմանավորել նրանց կողմից այպանանքի չարժանանալու մտավախություններով։

Իրականում այս խնդիրն առկա է ոչ միայն քաղաքական, այլեւ հանրային մակարդակներում։ Դա, իհարկե, մեծապես գալիս է մեր իշխանությունների վասալային գործելակերպից, սակայն այս հարցում ոչ փոքր դեր ունի նաեւ մեր մտավորականությունը, որի մոտ այդպես էլ արմատախիլ չի եղել խորհրդային տարիներից մնացած «կենտրոնական կառավարման սինդրոմը»։

Եվ այս առումով Զախարովայի երեկվա «զարմանքը»՝ թե արդյոք ավելի հրատապ հարց չունենք, շատ ավելի վիրավորական է նրա նախորդ՝ Նժդեհի արձանի տեղադրման շուրջ արտահայտած «զարմանքից», բայց դրանից մենք, չգիտես ինչու, չենք վիրավորվում:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031