Լրահոս
Օրվա լրահոսը

Գետը սրբել-տարել է

Հուլիս 07,2016 18:25

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում հունիսի 10-ին տեղի ունեցած հեղեղները մեծ վնաս են տվել գյուղացիական տնտեսություններին: Վարարած գետերը վնասել են տարածաշրջանի հիդրոտեխնիկական կառույցներին: Բերդ քաղաքում վարարած Տավուշ գետը սրբել-տարել է գետամերձ տարածքում գտնվող, Բերդի բնակիչներից մեկին պատկանող, մոտ 1000 քառակուսի մետր մակերեսով հողատարածքի բերրի շերտը:

Այդտեղ ցանված էր կարտոֆիլ, բանջարանոցային այլ մշակաբույսեր: Գետը վնաս է տվել նաեւ Բերդի այլ բնակիչների հողատարածքներին: Տավուշի վարարած հոսանքը քշել- տարել է մեկուկես մետր բարձրությամբ, ավտոմեքենաների կմախքներից կառուցված կամուրջ, նաեւ՝ ռազմական նշանակության կամուրջ:

Սելավներից վարարած Տավուշը Բերդի ճանապարհաշինական ընկերության տարածքը հեղեղելով, քշել-տարել է այդտեղ կուտակված մեծ քանակությամբ ավազը: Տավուշ գետը վնաս է պատճառել շինարարական աշխատանքներ կատարող «Տավուշշին» ընկերությանը: Այդ ընկերության տարածքում գործող կաթի վերամշակման ձեռնարկությունը եւս տուժել է գետի վարարումից, ձեռնարկության տարածքը լցվել է ցեխով, քարերով:

Բերդի քաղաքապետարանը գետի վարարումից պատճառված վնասների չափերի մասին տեղեկատվությունը ներկայացրել է Տավուշի մարզպետարան: Պարզ չէ, թե կառավարությունը որեւէ կերպ կփոխհատուցի՞ բնական տարերքից տուժած Բերդի տարածաշրջանի բնակիչներին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031