Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ ֆինանսների նախարարության տանիքի հրդեհի վերաբերյալ (ֆոտոշարք)

Հուլիս 11,2016 09:06

Հուլիսի 10-ին, ժամը 21.25-ին ստացված ահազանգի արդյունքում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքի տանիքում՝ մոտ 1000 քմ մակերեսով:

ԱԻՆ կայքի համաձայն՝ դեպքի վայր են մեկնել 12 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան:

Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.26-ին, մարվել՝ 00.53-ին:

Պարզվել, որ այրվել են Տիգրան Մեծի պողոտայի թիվ 4 հասցեի 7-րդ հարկի տանիքի փայտյա կառուցատարրերը ամբողջությամբ (մոտ 700 քմ) և ՀԱՆԱՐԴ ՓԲԸ-ին պատկանող գրասենյակային տարածքում 9 աշխատասենյակ՝ գույքով (մոտ 400 քմ):

The building of the RA Ministry of Finance is on fire The building of the RA Ministry of Finance is on fire The building of the RA Ministry of Finance is on fire The building of the RA Ministry of Finance is on fire The building of the RA Ministry of Finance is on fire The building of the RA Ministry of Finance is on fire The building of the RA Ministry of Finance is on fire

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031