Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմուկի ճեմուղին միմյանց կկապի քաղաքի տարբեր հատվածները

Հուլիս 12,2016 20:11

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը փոխնախարար Արմեն Ղուլարյանի հետ աշխատանքային այց է կատարել Ջերմուկ քաղաք, Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի և պաշտոնատար այլ անձանց հետ շրջել առողջարանային քաղաքի բարեկարգվող հատվածներով և շինհրապարակներով՝ ծանոթանալով պետբյուջեի միջոցներով իրականացվող՝ Ջերմուկի շուրջ երկու կմ երկարությամբ ճեմուղու աշխատանքների ընթացքին, որն ավարտուն տեսք կստանա օգոստոսի վերջին:

Ծրագրի ավարտին Ջերմուկը կունենա բարեկարգ զբոսավայր՝ կապելով միմյանց քաղաքի առողջարանային և դիտարժան հատվածները, բնության և ճարտարապետական հուշարձանները՝ այդ կերպ հարմարավետ միջավայր ձևավորելով հանգստացողների համար:

Ավելացնենք, որ հարցի լուծումը հնարավոր դարձավ անցյալ տարի՝ հանրապետության նախագահի՝ Ջերմուկ այցելության ժամանակ:

Շրջայցի ավարտին քաղաքաշինության նախարարը Վայոց Ձորի մարզպետի և Ջերմուկի քաղաքապետի մասնակցությամբ   խորհրդակցություն է անցկացրել՝ Ջերմուկի քաղաքաշինական խնդիրների վերաբերյալ:

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ   ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031