Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանն անվտանգ վայրում է. CNN Turk

Հուլիս 16,2016 01:45

Վերջին տվյալներով` Թուրքիայում ռազմական դրություն է հայտարարվել: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ զավթել է իշխանությունը եւ ձերբակալել նաեւ Էրդողանին, մինչդեռ Hurriyet-ը գրում է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ստամբուլ:

Tvrain.ru-ի փոխանցմամբ` բանակային զորամիավորումները գրոհում են ոստիկանության շենքի վրա, «մարտեր» են ընթանում Թուրքիայի արտգործնախարարության շենքի մոտ, զինվորականները փակում են Ստամբուլի կամուրջները:

Reuters-ն էլ հղում անելով CNN Turk-ին` հաղորդում է, որ Էրդողանն անվտանգության մեջ է եւ դեռեւս պաշտոնական մեկնաբանություններ չի տվել:

CNN Turk-ի տվյալներով` Թուրքիայի գլխավոր շտապի շենքում պատանդներ կան:

Bbc-ն էլ գրում է, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հետաձգվել են բոլոր թռիչքները:

Ria.ru-ի փոխանցմամբ` թուրքական պետական հեռուստաընկերությունը վերականգնել է հեռարձակումը, իսկ Անկարայում հրդեհել են Ազգային հետախուզական կազմակերպության շենքը: Ստամբուլի օդանավակայանը վերահսկում են զինվորականները:

Ըստ որոշ լրատվամիջոցների` էրդողանը շտապում է հասնել օդանավակայան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031