Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում Էրդողանի կողմնակիցները բողոքի ցույցեր են նախապատրաստում

Հուլիս 16,2016 02:11

Ամերիկյան լրատվամիջոցները հղում անելով ամերիկացի բարձրաստիճան զինվորականներին` տեղեկացնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք չի կատարել Ստամբուլում, այլ թռչում է Գերմանիա: Այս տեղեկությունը, սակայն, իրարամերժ է:

Ria-ի տեղեկություններով` Անկարայում ուժգին պայթյուն է գրանցվել:

Ստամբուլում Էրդողանի կողմնակիցները բողոքի ցույցեր են նախապատրաստում: Թուրքիայի նախագահը կոչ է արել փողոց դուրս գալ, ապա ասել, որ երկրում ռազմական հեղաշրջում նախաձեռնածները խիստ կպատժվեն:

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ էլ` զինվորականները զավթել են Թուրքիայի պետական հեռուստատեսության շենքը, վերցրել աշխատակիցների բջջայինները: Թուրքիայի գլխավոր շտաբի հրամանատարը ձերբակալված է, ըստ շտաբի հայտարարության` շտաբն այլեւս չի կարող իրականացնել իր գործառույթները:

Թուրք զինվորականները հայտարարել են, որ երկրի իշխանությունն իրենց ձեռքում է: Reuters-ի փոխանցմամբ` «սիրիական Դամասկոսում տոնում են ռազմական հեղաշրջումը»:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել խուսափել արյունահեղություններից եւ «բոլոր հարցերը լուծել բացառապես սահմանադրական հարթության վրա»: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին էլ հույս է հայտնել, որ «Թուրքիայում կլինի կայունություն, խաղաղություն», սակայն ասել է, որ դեռեւս չի կարող մեկնաբանել վերջին ժամերին Թուրքիայում կատարվածը. «Քանի որ ես եւ Սերգեյ Լավրովն ակտիվ երկխոսության մեջ էինք, վերջին պահին ենք իմացել` ինչ է կատարվում Թուրքիայում: Այնպես որ, ասելիք չունեմ, քանի որ լսել եմ այն, ինչ մյուսները»,-Մոսկվայում ասել է Քերրին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031