Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակն է, որ Ազգային ժողովը արտահերթ նիստ հրավիրի». Նիկոլ Փաշինյանը քայլեր է ձեռնարկում

Հուլիս 27,2016 19:21

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կրկին ուղիղ հեռարձակմամբ է միացել՝ այս անգամ Ազգային ժողովի բակից:

«Հենց նոր ես Ազգային ժողովի քարտուղարությունից վերցրեցի այն ձեւաթուղթը, որն անհրաժեշտ է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրելու համար՝ պատգամավորներից ստորագրություններ հավաքելու համար: Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ազգային ժողովը արտահերթ նիստ հրավիրի, եւ քննարկի պարեկապահակետային ծառայության գնդի շուրջ ստեղծված իրավիճակը, որը հղի է ծանր հետեւանքներով  Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի համար, եւ Հայաստանի խորհրդարանը իրավունք չունի անմասն մնալ այս իրավիճակի հանգուցալուծումից»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը առաջարկում է հինգշաբթի՝ հուլիսի 28-ին, ժամը  17:00-ին հրավիրել արտահերթ նստաշրջան եւ քննարկել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նաեւ Ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը. «Սրա համար հարկավոր է, որ այս պահից սկսած 24 ժամվա ընթացքում կամ առնվազն մինչեւ վաղը ժամը 17:00-ն Ազգային ժողովի 44 պատգամավոր ստորագրի սահմանված ձեւաթղթի տակ, այսինքն համաձայնեն արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությանը, ինչից հետո Ազգային ժողովի նախագահը օրենքով սահմանված կարգով պետք է հրավիրի արտահերթ նստաշրջան: Քանի որ Ազգային ժողովը գտնվում է արձակուրդային շրջանում եւ կա տեխնիկական կազմակերպչական խնդիր ձեւաթուղթը կլինի մեզ մոտ»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ իրեն զանգահարել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ հայտնել, որ  միանում է նախաձեռնությանը: Նշենք, որ այս պահին նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն է հայտնել նաեւ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, որը կստորագրի ձեւաթղթի տակ, երբ վերադառնա Երեւան:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031