«Սասնա ծռեր» խմբի անդամները միանշանակ բացատրեցին հանձնվելը՝ խուսափել արյունահեղությունից, որը կարող է անխուսափելի լիներ, եթե շարունակեին մնալ: Իշխանությունները պատրաստվում էին գրոհի՝ հատկապես ԱԱԾ-ի տարածած ամսի 30-ի հայտարարությունից հետո: «Սասնա ծռեր» խումբը միանշանակ մնաց այն տրամաբանության մեջ, որ չի ուզում արյունահեղություն իրականացնել, ուղղակի սա քայլ էր, որը ելնում է նրանից, որ ցավոք, ՀՀ-ում կուտակված խնդիրների լուծման, փոփոխությունների համար այլ միջոցներն ու մեթոդներն արդյունավետ չեն, չեն գործում: Անցած 14 օրերի ընթացքում իշխանության վարքագիծը միանշանակ դա հիմնավորեց, որովհետեւ բացի ուժային գործիքներից այլ գործիքներ չտեսանք իշխանության կողմից»,- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում այսպես գնահատեց ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի հանձնվելը:

Արթուր Սաքունցը վստահ է, որ կիրառված բռնությունները հանգեցնելու են բողոքի նոր բռնկումների. «Եթե ինքը փոփոխությունների չի գնում, պահում է ուժի կիրառման ստատուս քվոն, ապա ինքը ուղղակիորեն հրահրելու է նոր ճգնաժամային իրավիճակների: Այսինքն, ճգնաժամը չի հաղթահարված, լռեցված է, բայց շարունակվում է»:
Ըստ Արթուր Սաքունցի, հերթական անգամ ամլացավ ամբողջ քաղաքական համակարգը, բացառությամբ մեկ-երկու քաղաքական գործիչների: Սերժ Սարգսյանը քաղեց այն պտուղները, որը ինքը հետեւողականորեն ձեւավորել է իր նախագահության օրոք:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ լուրեր են շրջանառվում, որ այս դեպքերից հետո Սերժ Սարգսյանն ուզում է ազատվել Վլադիմիր Գասպարյանից՝ Արթուր Սաքունցն արձագանքեց. «Թե ով ումից է ուզում ազատվել՝ Սերժ Սարգսյանը Գասպարյանից, թե Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանից, դա մեզ համար որեւէ էական նշանակություն չունի, որովհետեւ կգա Սերժ Սարգսյան երկրորդը կամ Վովա Գասպարյան երրորդը: Ապրիլյան պատերազմից հետո էլ մենք տեսանք, որ այդպիսի փոփոխությունները որեւէ նշանակություն չունեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































Սերժ Սարգսյանը ՀՀ քաղաքացիների հետ ոչ մի խնդիր էլ չունի: Գուցե կան ՀՀ այնպիսի քաղաքացիներ, որ Սերժ Սարգսյանի հետ ունեն խնդիրներ, բայց հակառակը՝ չի երեւում: