Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաթուղթ չկա. ռուս քաղաքագետ. «Ժողովուրդ»

Օգոստոս 09,2016 11:50

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ բանակցությունների սեղանին այս պահին ոչ մի փաստաթուղթ չկա։ Իսկ

նման փաստաթղթի առկայության վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ նա ասել է. «Մամեդյարովն ասում է՝ ինչ-որ փաստաթուղթ կա, որը քննարկվում է, եթե կա, ցույց տվեք։ Պուտինն ամեն ինչ հստակ ասել է. չկան նման փաստաթղթեր։ Այլ հարց է, որ բանավոր կերպով կողմերը կարող են քննարկել մոտեցումների տարբեր եւ նոր սցենարներ։ Այդպես կարելի է քննարկել ամեն ինչ»,- ասել է Տարասովը:

«Իսկ ո՞վ է դա ասում, Մարկո՞վը, Ժիրինովսկին կարող է ասել։ Իսկ ո՞վ չի ասում. Պուտինը չի ասում, Կրեմլը չի ասում, կառավարությունը չի ասում։ Մամեդյարովն ասում է՝ ինչ-որ փաստաթուղթ կա, որը քննարկվում է, եթե կա, ցույց տվեք։ Պուտինն ամեն ինչ հստակ ասել է. չկան նման փաստաթղթեր։ Այլ հարց է, որ բանավոր կերպով կողմերը կարող են քննարկել մոտեցումների տարբեր եւ նոր սցենարներ։ Այդպես կարելի է քննարկել ամեն ինչ, բայց երբ մենք չենք տեսնում հստակ ծրագրի իրականացում, ուրեմն ոչինչ էլ չի կատարվում։ Հիմա միայն առկա է Սանկտ- Պետերբուրգի համաձայնությունը»։

– Բայց այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները մինչ այժմ կյանքի չեն կոչվել։

– Չի կատարվում, քանի որ Ադրբեջանն է ընդդիմանում։ Ձեռք բերված համաձայնությունը ենթադրում է, որ դիտորդների թիվը պետք է զգալի կերպով ավելանա։ Այն ենթադրում է որոշակի շփումներ, չի բացառվում նաեւ, որ բացվի Ստեփանակերտի օդանավակայանը՝ տեխնիկական հարցերի պատճառով։ Իհարկե, Ադրբեջանն ընդդիմանում է, նա հասկանում է իրավիճակը։ Բանակցային գործընթացը երկարատեւ է, հեշտ չէ, բայց կարեւորն այն է, որ պատերազմ չլինի:

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031