Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին է ներկայացվել ԱԻՆ նոր մասնաշենքի վերակառուցման աշխատանքների ընթացքը

Օգոստոս 10,2016 16:12 Share
Աջակցեք aravot.am-ին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ կառավարության ղեկավարին է ներկայացվել ԱԻՆ նոր մասնաշենքի վերակառուցման աշխատանքների ընթացքը:

Զեկուցվել է, որ նախատեսված ժամանակացույցի համապատասխան, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ շինաշխատանքների մեծ մասն արդեն իսկ իրականացվել է, ներկայում ավարտին են հասցվում ներքին հարդարման աշխատանքները: Նոր մասնաշենքն ունենալու է 4 հազար քմ. աշխատանքային տարածք, որտեղ կտեղակայվեն գերատեսչության տարբեր ստորաբաժանումներ: Նախատեսվում է շենքը շահագործման հանձնել ընթացիկ տարում: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է շուրջ մեկ միլիարդ դրամ:

Շրջայցից հետո տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Աբրահամյանը կարևորել է շինաշխատանքների որակյալ իրականացումը և վստահություն հայտնել, որ ստեղծվող պայմանները ԱԻՆ աշխատանքներն առավել արդյունավետ կդարձնեն: Այդ համատեքստում, կառավարության ղեկավարը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: