Լրահոս
Օրվա լրահոսը

Pokemon-ներ՝ Ամերիկայի հայկական թանգարանում. (տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Օգոստոս 13,2016 11:18

Նրանց սիրում են եւ ատում, տարածում եւ արգելում. Հայտնի Pokemon Go խաղը եզակիներին է թողնում անտարբեր: Ուոթերթաունի Ամերիկայի հայկական թանգարանը գտել է pokemon-ների, կամ, հայերեն ասած՝ գրպանային հրեշների խնդրի լուծման բանալին,-հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Pokemon Go խաղը, որի նպատակն է գտնել, հեռախոսի տեսախցիկի օգնությամբ բռնել եւ վարժեցնել աշխարհագրական պատահական վայրում գտնվող փոքրիկ հրեշներին, մեծ տարածում է գտել աշխարհովում: Pokemon-ներին բռնում են Սպիտակ տանը, Եգիպտոսի բուրգերի վրա եւ նույնիսկ պատերազմի մեջ գտնվող Սիրիայի քաղաքների փողոցներում:

Սակայն խնդիրն այն է, որ Pokemon-ները կարող են գտնվել նաեւ ավտոճանապարհի վրա կամ վտանգավոր այլ վայրերում։ Այդ դեպքում մոլեռանդ խաղացողները հաճախ մոռանում են անվտանգության մասին: Ուստի, որոշ հաստատություններ ու նույնիսկ որոշ պետությունների կառավարություններ փորձում են արգելել այդ խաղն իրենց տարածքում:

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում գտնվող Ամերիկայի հայկական թանգարանը որոշել է խնդրին մոտենալ այլ կերպ: Թանգարանը հայտնի է իր եզակի հավաքածուներով եւ այստեղ անցկացվող գիտաժողովներով: Այստեղ է Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայ մշակույթի եւ ձեռագրերի ամենահարուստ հավաքածուներից մեկը:

Սակայն, երիտասարդ սերունդը հաճախ նախընտրում է թանգարան այցելելու փոխարեն խորասուզվել հեռախոսի մեջ: Ելքը մեկն է՝ միավորել այդ երկուսը: Այսպիսով, Ամերիկայի հայկական թանգարանը գաղտնի Pokemon-ներ է տեղադրել թանգարանի տարածքում, որոնց անհրաժեշտ է որսալ: Դրանց գտնվելու վայրը երիտասարդ այցելուները կարող են բացահայտել միայն թանգարանում ցուցադրված որոշ արվեստի գործերի հետ ծանոթանալուց հետո:

Դե, իսկ նա, ով բացահայտի թանգարանի բոլոր գաղտնիքները եւ որսա թանգարանում թաքնված բոլոր տասը Pokemon-ներին, ստանում է հատուկ մրցանակ՝ ոչ թե էլէկտրոնային այլ՝ իրական փոքրիկ հրեշ:

Արման Թարջիմանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031