Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Սասնա ծռերի» գործողությունն անընդունելի և դատապարտելի ենք համարել և տարօրինակ կլիներ, եթե մենք հիմա մեզ հակասեինք

Օգոստոս 23,2016 10:48

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում պատասխանել է «Սասնա ծռերի» անդամ Արարատ Խանդոյանի կնոջ՝ Սոնա Թամարյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ վերջինս մասնավորապես հայտարարել էր. «ԿԸՀ-ից ընտրական լիցենզիան ստացել եմ ՀՅԴ-ի կողմից և նշանակումները միշտ իրենք են արել, սակայն Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ՀՅԴ մարզային և տարածքային կառույցները հրաժարվում են ինձ նշանակել Ծաղկահովիտի ընտրատեղամասում, որպես ընտրական հանձնաժողովի անդամ: Ես լավ հասկանում եմ, որ սա քաղաքական որոշում է, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ին իր սոլիդարությունն ու եղբայրությունն է հայտնում»:

Աղվան Վարդանյանն այս առնչությամբ ասել է՝ Սոնա Թամարյանը Դաշնակցության անդամ չէ, իսկ տեղամասային հանձնաժողովների անդամներին նշանակում է կուսակցության տեղական կառույցն ու սովորաբար իր անդամներին է նշանակում:

Վարդանյանի խոսքով՝ կուսակցությունն իր վերաբերմունքը հայտնել է ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամների, այդ թվում նաև խմբի անդամ Արայիկ Խանդոյանի վերաբերյալ:

«Մենք այդ մարդկանց կատարած գործողությունը, որոնց մեջ էր նաև, ցավոք, Արայիկ Խանդոյանը, անընդունելի և դատապարտելի ենք համարել և տարօրինակ կլիներ, եթե մենք հիմա մեզ հակասեինք», – նշեց Վարդանյանը, – «Ամենավատը կլիներ, եթե մենք գնայինք, իբր թե, որոշ շրջանակների դուր գալու և դիվիդենտներ շահելու և նշանակեինք իրենց: Դա կլիներ ոչ կուսակցական մոտեցում և ոչ դաշնակցական մոտեցում: Հակառակը, ես կարծում եմ լրիվ տրամաբանական է և այստեղ քաղաքական որևէ խնդիր չկա, կա վերաբերմունք այդ գործողությանը, որը մենք արտահայտել ենք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031