Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանն ընդունել է «HALO Trust» կազմակերպության պատվիրակությանը

Օգոստոս 23,2016 18:40 Share

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին ընդունել է “HALO Trust” կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Ջեյմս Կովանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը  կարեւորել է “HALO Trust” կազմակերպության գործունեությունը մեր հանրապետությունում՝ երախտագիտություն հայտնելով ցուցաբերվող մարդասիրական եւ արհեստավարժական օգնության համար:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել