Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանցագործները դուք եք, ես եմ դրոշը կարել, տվել տղայիս ձեռքը». Միջադեպ դատապարտյալների հիվանդանոցի մոտ. (Տեսանյութ)

Օգոստոս 24,2016 14:42

Այսօր դատապարտյալների հիվանդանոցում նախատեսված է Էրեբունի Բ/կ-ի բժիշկների այցելությունը հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին:

Ոստիկաններն արդեն փակել են հիվանդանոցի հարակից տարածքը, ելումուտը խիստ սահմանափակ է: Քիչ առաջ միջադեպ գրանցվեց ոստիկանների ու հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռերի անդամ Հովհաննես Հարությունյանի մոր միջեւ:

Նա ոստիկանների արգելած տարածքից մոտեցավ լրագրողներին, հետո նրան թույլ չտրվեց վերադառնալ իր եկած վայրը: Իսկ տիկինը պնդում էր, որ իր պայուսակն է այնտեղ թողել:

Հովհաննես Հարությունյանին ոստիկանները հանցագործ համարեցին, ինչից զայրացավ նրա մայրը. «Հանցագործները դուք եք, ո՞վ իմ տղային իրավունք ունի ասել հանցագործ: Ես եմ դրոշը կարել, տվել տղայիս ձեռքը»:

Ոստիկաններից մեկն էլ ասաց՝ հալալ է:

Տիկինը նաեւ շարունակեց. «Իմ ժողովուրդը դրա կարիքն ունի: Հանցագործ է տղադ, հլը դրան նայի, հլը շորերդ հանի, տեսնեմ հանցագործ չե՞ս, երեխուդ հացը մի օր չլինի, տեսնեմ հանցագործ չե՞ս»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. susanna says:

    Անպատկառ անասուններ, անշունչ առարկաներ, տգետ ոչխարներ, սատկելու ապրանքներ , կեղտոտ խոզեր ինչ է արել ձեզ էդ հերոս կինը, դուք մայր կամ կին չու՞նեք

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031