Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե պետության անվտանգության համար պատասխանատու կառույցի ղեկավար անձինք կարող են այլ քաղաքացիություն ստանալ օտար երկրում… «Հրապարակ»

Օգոստոս 31,2016 10:42

Գաղտնազերծված մի փաստաթղթից հայտնի էր դարձել, որ ՌԴ ԱԱԾ գործերի կառավարման աշխատակիցը դեռեւս 2004-ին միջնորդություն էր ներկայացրել ՌԴ նախագահին՝ Հայաստանի քաղաքացի Դարբինյան Արմեն Վաղինակովիչին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն շնորհելու համար, «հաշվի առնելով նրա անձնական ծառայությունը ՌԴ-ին»։

Այս հրապարակումից հետո Դարբինյանն ստացավ «ռուսական շպիոն» մականունը եւ մոտ կես տարի անց՝ 2010-ի նոյեմբերին, ՀՀ նախագահի հրամանով պաշտոնանկ արվեց։

Եվ, ահա, Դարբինյւսնը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում արդարացել եւ պարզաբանել է, թե ինչու է դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար։ «Ես ծառայել եմ սովետական բանակում՝ Աֆղանստանում, բարձր պարգեւներ ստացել, եւ եթե այսօր ամեն մի սերժանտ կարող է դիմել ու մեկ-երկու ամսում քաղաքացիություն ստանալ, հարց եմ տալիս՝ արդյո՞ք իմ քաղաքացիության համար ես պետք է նման բարդագույն մեխանիզմների դիմեի։ Շատ մարդիկ են դիմում, դիմում են՝ իրենց կյանքի պայմաններից ելնելով։ Պարզաբանեմ նաեւ, որ ես քաղաքացիություն ստացել եմ արդեն թոշակի անցնելուց հետո։ Ես ԱԱԾ-ում արդեն 35 տարի ծառայել էի, 11 տարի տեղակալ էի, երեւի թե նոր միտք էր պետք, նոր մարդ։ Ես անձամբ դիմում եմ գրել ու գնացել թոշակի, ինձ շատ պատվով ճանապարհ են դրել»։

Դե ինչ, եթե պետության անվտանգության համար պատասխանատու կառույցի ղեկավար անձինք կարող են այլ քաղաքացիություն ստանալ օտար երկրում, բարեկեցիկ կյանքով ապրելու համար, ուրեմն մեր անվտանգությունը «հուսալի» ձեռքերում է:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031